Yeghishe Charents

Նորից՝ Արմենուհի Տիգրանյանին

Երազիդ մեջ տեսածի հիդ

Ինձի մէ հեսաբ մի անի...

Սայաթ Նովա


Ես այն աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկ ես սիրում եմ նրանց
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել միայն դո՜ւ:

Միայն դո՜ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ,
Ուզում եմ միշտ քե՜զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ...

9. III. 1920

Be the first who will comment on this
Yatuk Music
What will I do without you
Sayat Nova

What will I do without you

De Profundis
De Profundis
Play Online