Yeghishe Charents
Կարմիր սոնետ
Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։
Ի՞նչ է ուզում էլ տաղտուկ հիմարությունը ձեր խեղճ
Եվ ձեր մեռնող աշխարհի տխրությունը հուսահատ.
Այն, որ օրերն ապրեցին և բանաստեղծը երգեց
Չի՛ խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ։
Իմաստուն է օրերի վայրագ նահանջը հիմա.
Ինչպես փոշոտ պատյանի բիրտ հեռացումը սրից
Երբ ոսոխի հանդիպած՝ պիտի կռվես ակամա։
Եվ ես, պոետ իմաստուն, ահա երգում եմ նորից.
Նահանջում են օրերն հետ, հեռանում են ու չկան
Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Avet Terteryan
Symphony N3
Goharik
Play Online