Yeghishe Charents

Կարմիր նժույգները թռչում են...

Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,
Կարմիր նժույգները՝ բաշերը փրփուր։
Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց,
Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր։

Վառվել է երկիրը կարմիր կրակով.
Կարմիր նժույգները վառե՛լ են երկիրը,
Թռչում են հողմի՛ պես անընդհատ շարքով,
Ամեն տեղ երաշտ է, տագնա՛պ է, գրգի՛ռ է։

Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՛ռ,
Կայծերը նետի՛ պես ճեղքում ե՛ն գալիքը,
Հողմի մեջ փլչում են շենքերը մարմար.
Ամեն տեղ հրդեհ է, ու հուրը բարիք է։

Թռչո՛ւմ են, թռչո՛ւմ են անվերջ, սրընթաց
Կարմիր նժույգները, բաշերը փրփուր,
Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց
Կարմիր նժույգները հրդեհ են ու հուր...

Be the first who will comment on this
Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua

The Mat Weaver
The Mat Weaver
Play Online