Yeghishe Charents
Կապույտը
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը   թախիծ.
Կապույտը   կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:
Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը   արցունք, ու կապույտը   ցող
Հոգու, երկնքի:
Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից   երկինք:
Հոգիս   Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:
Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում  
Հոսում է, որպես լուսավոր գինի  
Հոգու կապույտում:
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          George Gurdjieff
Rare Remarkable
 
      Goharik
        
          Play Online