Yeghishe Charents

Կապույտ կարոտը մեռավ։ Խառնվեց հրին

Կապույտ կարոտը մեռավ: Խառնվեց հրին:
Արևի շողքը ահա զարկել է սարին:

Որպես հսկա ադամանդ, տե՜ս, գագաթը ձյուն
Բռնկվել է իրիկվա կապույտի միջում:

Բո՜ց է դարձել ոսկեգույն չի՜ հալչում սակայն.
Գագաթներում հուշ դարձող երազներ չկան:

Հուշ չի՜ դառնա ձյունը` ջինջ գագաթի վրա՝
Սիրտս սառույց, սիրտս ձյուն, կրակի քուրա...

1919-1920

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphony N3
Avet Terteryan

Symphony N3

Tracking Down Guiltless Doves
Tracking Down Guiltless Doves
Play Online