Yeghishe Charents
Ճանապարհը — գորշ, փոշապատ, ոլոր
Ճանապարհը գորշ, փոշապատ, ոլոր:
Տերևթափ ծառեր:
Խամրել են գարնան գույները բոլոր:
Այդ ո՞վ է արել:
Պարզ, մարմանդ մշուշ: Նայում եմ հեռուն
Դաշտերին, ծովին:
Ինչո՞ւ է հոգին տրտմորեն լռում
Աշնան օրերին:
Ու գույները գորշ, ու գունատ, ու պաղ,
Ու անմխիթար:
Եվ հոգի կրծող կսկիծը, որ` ա՛խ
Անդա՛րձ չգտար...
1916
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Alexander Spendiaryan
Enzeli
View of Bjni Fortress
Play Online