Yeghishe Charents

Ինչպես շոգ, ճնշող ոսկի

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի:
Ախ, հոգիս մի նո՛ր խոսքի
Արևոտ շունչ է կիզում
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն:

Երևան, V 1921 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Hoghushogh
Elen Yolchyan

Hoghushogh