Yeghishe Charents

Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ — մի ստվեր է լոկ

Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ մի ստվեր է լոկ,
Դղյակի մեջ քո մենության մի ստվեր է լոկ:

Եթե նայես կճանաչես, կտեսնես հանկարծ,
Որ ձևերիդ այնքա՛ն նման մի ստվեր է լոկ:

Գուցե ժպտաս, գուցե տրտմես, երբ զգաս, որ նա
Եղերակա՛ն երկուության մի ստվեր է լոկ...

Be the first who will comment on this
Yatuk Music
Dreams
Arno Babajanyan

Dreams

Self Portrait
Self Portrait
Play Online