Yeghishe Charents

Հազար ու մի գիրք կարդացի — ամենից լավ տաղն է էլի

Հազար ու մե գիրք կարդացի խելացի գիրք չտեսա,
Հազար կնկա գիրկն ընկա սիրեկան գիրկ չտեսա:

Հասա մինչև Ֆռանգստան, երգ ու տաղեր լսեցի
Սայաթ-Նովի ձիրքի նման երկնալին ձիրք չտեսա:

Աղեքի հետ սեղան նստա, նոքարի հետ խմեցի`
Մարդու ասած խոսքերի մեջ արդար կշիռք չտեսա:

Հազար գոզալ սիրտս էրեց ու հազարին սիրեցի
Քո սուրբ կրքից ավելի վառ ու անմար կիրք չտեսա:

Ամեն բանից բար ու բեզար երեսս շուռ տվեցի
Բաղերն ընկա` քեզնից անուշ ու հասած միրգ չտեսա:

Be the first who will comment on this
Yatuk Music
Kars
Tigran Hamasyan

Kars

Dark green painting
Dark green painting
Play Online

Support us! Buy our art based products from online shop