Yeghishe Charents

Եզերքը Աիդ

Հոգու հեռավոր դարպասից անդին,
Ուր մշուշ է, մեգ,
Ուր թանձր միգում վխտում են մթին
Կասկածները նենգ,
Ուր չի թափանցում նայվածքը երբեք:
Խոհը միամիտ,
Կա մի մութ եզերք, անունը Աիդ:
Հոգու այդ վերջին դարպասի առաջ
Հսկում է անքուն
Այդ մութ եզերքի արքան աներազ
Սևահեր մի շուն՝
Կույր նայվածքը իր կուրորեն հառած
Հիվանդոտ մուժում:
Հսկում է, մռայլ, իր եզերքը մառ,
Իր եզերքը հին,
Ուր վերջին, ճղճիմ գոյության համար
Հանձնված մութին`
Տառապում է մեր մարող, հոգեվար
Երազի հոգին:
Ու մութ է այնտեղ, աներազ մուժում,
Տաղտուկ, ամայի:
Ու ցուրտ է այնտեղ` Ստիքսն է հոսում,
Գանգեսը մահի`
Հավիտենության լաբիրինթոսում
Անիմանալի:
Ու այն եզերքի սևահեր արքան
Անկուշտ, անոթի,
Հսկում է, որ ջինջ երազները գան
Բռնի, հոշոտի,
Ու երազների դիերն անկենդան
Ստիքսը նետի:
Ու հոգու վերջին դարպասից անդին
Նենգ, հսկում է նա:
Հսկում է, որ ջինջ երազներն ընկնին
Եզերքը նրա:
Եվ nռնում է նա լույս գիշերներին
Լուսինի վրա
1916

Be the first who will comment on this
Yatuk Music
Enzeli
Alexander Spendiaryan

Enzeli

The Ninth Wave
The Ninth Wave
Play Online