Yeghishe Charents
Երազում եմ այն Երկիրը հեռավոր...
Երազում եմ այն Երկիրը հեռավոր,
Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին՝
Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր՝
Ողջակիզվեն Արևի մեջ, քույր իմ, կին:
Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն...
Ու չլինի՜, ու չլինի՜ դու ու ես:
Աննյութացած դու մարմնանաս ու կրկին
Հրա՛շք դառնաս՝ անդունդները արևես...
Եվ երբ կանչեմ դու գրկիս մեջ արևից
Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած
Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ
Ախ, կի՜ն ցնորք, քո՜ւյր, Շամիրամ ու Աստվա՜ծ:
1913 1916
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Lilac
Gazelles
Play Online