Yeghishe Charents
Ելե՜լ են նորից...
Ելե՜լ են նորից...
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ...
Շիկնել է աշխարհը հրից։  
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն...
Աշխարհը   զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ...
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս   կրակ է և ուժ։
Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք...
Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ   ո՛ւր էլ որ թռչես...
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ...
Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ...
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          George Gurdjieff
Rare Remarkable
 
      In the mountains
        
          Play Online