Yeghishe Charents

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին...
Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս.
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին...
Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի Նրա...

Be the first who will comment on this
Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March