Yeghishe Charents

Դու — հողմային մշուշ ու մահ

Դու հողմային մշուշ ու մահ,
Դու կրակի դուստր բարի,
Քե՛զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՛:
Հասել է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՛զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:
Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա
Եվ թո՜ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ սեր, սիրո մեջ մահ...
1919 1920

Be the first who will comment on this
Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua

In the mountains, 1972
In the mountains, 1972
Play Online