Yeghishe Charents
Աշխարհիս մեջ ես էլ մե օր...
Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ ու կերթամ։
Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց ու կերթամ։
Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց ու կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
Կմոռանամ... կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ ու կերթամ։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Lilac
Old Tbilisi
Play Online