Yeghishe Charents

Ամառ

Արդեն ամառ է շոգ, ջերմին,
Արդեն հասել է բերքը բորբ,
Ծաղկել է վառ պարտեզը իմ.
Ինչո՞ւ եմ ես անօգ ու որբ:

Տվել է ինձ արևն ամռան
Ինչ որ միայն կարող էր տալ.
Սերմերն հասան ու չկորան.
Ինչո՞ւ ես չե՛մ կարող խնդալ...

Ամառը ինձ բերք է բերել,
Տունս լցվի պիտի բերքով.
Բայց սիրտս մութ ու զուրկ է դեռ
Եվ չի՛ լցվում ամռան երգով...

Ո՞վ գիտե, սի՜րտ, ուղին քո մութ
Ու խորհուրդները քո խավար.
Սի՜րտ իմ, անհաս կյանքի խորհուրդ,
Սի՜րտ իմ խավար...

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphonic Images
Ghazaros Saryan

Symphonic Images

Grandpa's tale. 2017
Grandpa's tale. 2017
Play Online

Support us! Buy our art based products from online shop