Vahan Teryan
Մեղքի մթին քարայրից
Մեղքի մթին քարայրից,
Ուր հսկում ես դու անքուն,
Մութ ցանկությամբ դյութիր ինձ
Եվ փայփայիր ինձ թաքուն։
Սև գիշերով ինձ կանչիր
Ամայի խուց ու այնտեղ
Հեզ մարմինըս չար տանջիր
Գգվանքներում քո ահեղ։
Եվ մութ խորշում անձավի,
Ուր սարսափ է, ուր սոսկում,
Արյունահոս թող ցավի
Իմ մարմինը քո գրկում։
Ես քեզ մերժել չեմ կարող,
Ես ամեն ինչ կըտամ քեզ.
Սև խորհուրդը մեզ գերող
Ես գիտեմ, և դու գիտես…
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Sayat Nova
What will I do without you
Student from Delhi
Play Online