Vahan Teryan

Մեղմություն

Այսօր եղիր քրոջ պես
Անչար, մաքուր և գթոտ,
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչև առավոտ…

Այսօր եղիր որպես մայր
Բարի, քնքուշ, նրբազգաց,
Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետըս լաց…

Ամոքիր դու իմ ցաված
Սիրտըս սիրով քո անբիծ,
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ…

Be the first who will comment on this
Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria