Vahan Teryan

Կըգան մայիսներ - վարդեր կըփթթեն

Կըգան մայիսներ - վարդեր կըփթթեն,
Կըզնգա կրկին համրացած առուն.
Թևերով թեթև թռել է արդեն
Իմ արտույտն անուշ, թռել է հեռուն:
Ձմեռները նոր ձյուներ կըբարդեն,
Ձյուներից կրկին կըբացվի գարուն,
Ծաղիկ-աչքերը կրկին կըթարթեն,
Լոկ դու կըմնաս շիրմի խավարում:
Ա՜խ, եթե լիներ երկնային աշխարհ,
Եվ թռած լիներ քո հոգին պայծառ
Այնտեղ, ուր մաքուր երանության մեջ
Ապրում են այնքան լուսե հոգիներ
Եվ ժպտում երկնի աստղերից անշեջ,-
Ա՜խ, եթե լինե՜ր, ա՜խ, եթե լինե՜ր...

Be the first who will comment on this
Yatuk Music
Melody
Arno Babajanyan

Melody

Flowers in a Pitcher
Flowers in a Pitcher
Play Online