Vahan Teryan
Հեռու ես անհաս, իմ լուսե երազ
Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։
Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.
Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հըրամայել եմ, որ վրաս իշխես։
Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Elen Yolchyan
String quartet - Wind
Children by the Sea
Play Online