Vahan Teryan
Դանդաղ սահում են օրերը դժկամ...
Դանդաղ սահում են օրերը դժկամ,
Անձրև՜ ու քամի՜, տրտո՜ւնջ ու թախի՜ծ.
Լույսերըս ոսկի ընկան ու հանգան
Ցաված է սիրտըս, փայփայեցե՛ք ինձ…
Լռել է հեռվում երգը ցնծության,
Եվ գուցե չըկար իմ ծնված ժամից,
Գուցե ես ինքս եմ հնարել նրան,
Որ սուտ հուշերով մխիթարեմ ինձ...
Տխուր ամպերը կամար են կապել.
Անձրև՜ ու քամի՜, տրտո՜ւնջ ու թախի՜ծ,
Դուք կարող եք գեթ սուտ սիրով խաբել,
Հիվանդ է սիրտըս. փայփայեցե՛ք ինձ...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Circular
Staten Island
Play Online