Vahan Tekeyan
Երազ
Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ կփնտըրեմ այսօր ամեն տեղ
Մազերըդ՝ խավար, նայվածքըդ՝ կանթեղ,
Ակռաներդ՝ մարգրիտ, ականջըդ՝ խեցի։
Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ բերնիս վրա շրթունքիդ հյութեղ
Վերադարձավ համն ու դողաց այնտեղ։
Քայլերուդ առաջ լայնորեն բացի
Ժանգոտած հոգիս և եկար, անգե՛տ,
ճամփորդութենե մը ինչպես երկար
Բազուկներուս մեջ՝ որբ քու մարմինեդ։
Օ՛հ, նստե հիմա և ա՛լ մի՛ երթար,
Հիմա՛, մեղքըցիր և եթե կրնաս
Զիս քիչ մը սիրե՛, ո՛վ բարի տղաս...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Recalling
A nude
Play Online