Sipil

Զոհրապի հերոսները

(Ճառ)

Պարոններ և տիկիններ,

Զոհրապի գրականության վրա կարող գրագետներու դատողությունները լսելե հետո, բոլորովին ավելորդ պիտի ըլլար ինծի համար խոսք առնել, եթե իբրև կին՝ մասնավոր ըսելիք մը չունենայի իր նորավեպերու մասին, զորս տարիներ առաջ կարդացած, կը հիշեմ բոլորն ալ, իբր թե երեկ կարդացած ըլլայի:

Ասոնց վրա խոսելու համար սակայն պետք է որ քսան տարի ես դառնամ, և քիչ մը իր մասին ալ խոսելու անպատշատ հարկին մեջ գտնվիմ:

Զոհրապ թերևս այն գրագետն է, որ ամենեն ավելի տպավորություն գործած է վրաս:

Ասոր պատճառը շատ պարզ է. մենք, կիներս, ավելի կը հիշենք զմեզ հարվածողները, քան զմեզ փայփայանքի վարժված ենք արդեն, և Զոհրապի գրականությունը ճշմարիտհարված մը տված է իմ հաստատ ու միամիտ հավատքիս կնոջական արժանապատվություն և կանացի սրբության մասին:

Այն միջավայրին մեջ, ուր ապրած ու դաստիարակված եմ, այն շրջապատին մեջ, ուր անցուցած եմ մանկությունս ու ու երիտասարդությանս մեկ մասը, սա համոզումը ներշնչած են ինծի թե Զոհրապին հերոսները մասնավոր դասակարգի մը կը պատկանին, որոնք իրավունք չունին պատվավոր մարդոց սիրույն և հարգանքին:Կրնաք երևակայել իմ շվարումս, անոնց բացարձակ աստվածացումը տեսնելով ամեն հիացման ու հարգանքի արժանիմեծ գրագետի մը գրչին տակ:

Իզուր ժամանակակից գրագետները կը ջանային տարհամոզել ղիս իմ աղանդիս մեջ և ջրել հավատացյալի խորունկ դավանանքս, ըսելով թե իմ ճանչցած կիներս ռոմանթիք գրականության կը պատկանեին, թե նորաձևութենե ինկած էին իրենց ընտանիքին,իրենց տունին, տեղին փարած, հավիտենական սիրո մը կապված կիները, անձնվիրության և պարկեշտության հերոսուհիները, որոնց տիպարը ճանչցած էր մասնավորապես հայուհին:

Այս դավանանքը Զոհրապին եղած է մասնավորապես, ինքն է, որ զայն քարոզած է ամենեն առաջ մեր մեջ, քանի որ Արփիարի, Նաշալյանի, Կամսարականի հետ, սքանչելի տաղանդով մը անշուշտ, ինքն է որ հիմքը դրած է իրապաշտ դպրոցին մեր մեջ ու շարունակած է զայն:

Արդարև ամեն ազգի մեջ բացառիկ ուժեր պետք են՝ նորությունները ընդունելի ըլնելու ժողովրդին, որուն ավանդապահ ու տարամերժ դյուրազգությունը անընդունակ է օտար ու նորօրինակ երևույթներու:

Զոհրապը հզոր գրիչը միայն կրնար իր եզական հրապույրներովը սիրելի ընել մեզի ֆլոպեռի գրականությունը:

Ի՜նչ է արդյոք իրապաշտ գրականությունը, երկու բառով, եթե ոչ ֆիզիքական տիեզերքը մանրամասնորեն տեսնելուև զայն առանց վերապահության նկարակգրելու ազատության նվիրագործումը, բնապաշտ դպրոցին վրա չեմ խոսիր, որովհետև զոհրապ բնապաշտ գրագետ մը եղած չէ երբեք:

Մինչդեռ ռոմանթիքության գլխավոր դերը եղած է նկարագրել ինչ որ չենք տեսներ, այլ զոր կզգանք և կը գուշակենք մեր զգացման, մեր մտածումին համաձայն:

Վիպագիրներեն ոմանք արտաքին աշխարհն ու զգայությունները կը բացատրեն. իրապաշտներն են անոնք:

Ոմանք զգացումներն ու մտածումները կը վերլուծեն ռոմանթիքներն են ասոնք:

Եվ սակայն տգեղություններ նկարագրելու իրավունքը չի վտարեր գեղեցկություններըարտահայտելու պարտականությունը:

Եվ չենք կրնար համոզվիլ, որ իրապաշտ գրականությունը մեր մեջ մու գործած օրեն՝ անհետացած ըլլան մտքի և սրտի տեր կիները, տեղի տալովվ անոնց, իրենց ֆիզիկական շնորհներովը միայն կոչված են ընտանեկան և ընկերային կյանքը հեղաշրջելու:

Զոհրապին նորավեպերը, սակայն ասիկա հաստատելու բնույթը ունին:

Դիտեցե՛ք. իր քառասունե ավելի նորավեպերու մեջ՝ չկա մեկ կին մը գոնե, որ ուղղամիտ, պարկեշտ և սրտով ու մտքով հավատարիմ մնացած ըլլա իր սիրույն:

Սկսենք իր ամենեն սուրբ վեպերեն. ի՞նչ է Տալիլան փոփոխամիտ, թեթևաբարո աղջիկ մը:

Ի՞նչ է Աննիկը, կարծեմ թեին հերոսուհինկեղծիքի գլուխ գործոց մը:

Ի՞նչ է Սառան, զոր ինք առաքինի կին մը կը համարե կասարակ պչրուհի մը, որ իր ամուսնին հետ կ՝ապրի սիրով, և ուրիշ մըն կը կապե իր խոստումներովը:

Վերադարձին Մաքրիկը, դիմակին մանիշակաբույր տիկինը, երջանիկ մահին հերոսուհին սրտի և մտքի մեղավորներ են ամենքն ալ:

Խարիսխին Սուրբիկ հանըմն անգամ, գերազանցորոն անբասիր կինը, սոսկալի տիպար մըն է շահախնդրության, որ սակարկություն կ՝ընե Աստծո հետ իր աբարեպաշտության մասւն, և իր ջերմերանգ աղոթքներուն ու վառած մոմերուն փոխարեն վարձ կը պահանջե անկե:

Առջի սեր առջի բարիին թագուկ տուտուն միայն բացառություն կը կազմե այդ թափորին մեջ, բայց ան ալ անցյալին կը վերաբերի, մեր սերունդեն չէ:

«Իր դեմքը... խորշումերով լեցուն, կաթնապուրին երեսը ծածկող պարուտակին կը նմամի, մաքուր ու փոթփոթ»:

Ավելորդ է կարծեմ խոսիլ պարահանդեսին վաղորդայնին մեջ՝ Նարդիկին և Մամայիդ բարև ըրե՛,այրին, Մյուսը նորավեպերուն մեջ հիշված կիներուն վրա, որոնք բարեբախտաբար հազվագյուտ ցուցանքներեն մեր ազգի մեջ, և սակայն իրենց անբարոյականությամբ ոչ միայն չեն զղվեցներ զինքը, այլ երբեմն կը հիացնեն իսկ:

Կը փորձեմ հարցնել, թե արդյոք իրապաշտ դպրոցը անբարոյական կիներ միայն ներկայացնելու համար կազմված է:

Ուրկե կրցած է գտնել Զոհրապ այն պարկեշտ, ազնվասիրտ, ուղզամիտ, հավիտենապես իրենց իտյալին հարած տիպարները, որոնք արական սեռին կը պատկանին և, որոնք իրենց հերոսներու վսեմ պարը կը կազմեն:

Պարահանդեսին վաղորդայնին բանաստեղծը, կատակին դժբախտ զոհը, մյուսյու Սեֆերյանը, մյուսին հավատարիմ սիրահարը, ֆուռթունային, Այինկային Սահակը, Հուսեփ աղան, Տաիլաին տոքտորը.-բոլորն ալ ռոմանթիք տիպարներ, անստգույգ նկարագիրներ, բոլորն ալ հավատարիմ իրենց սերերուն, բոլորն ալ զոհերեն թեթևաբարո, խաբեպատիր կանանց անսիրտ մեքենայուններուն:

Հապա չիտին պարտֆին Հուսեփ աղա՞ն,այն բարի, անձնազոհ հայրը. հապա ժամին բակի տերտե՞րը, որ իր սրտին ցավեն կը մեռնի, անարժան մարդ կը եկեղեցիին մոտ թաղված ըլլաուն համար:

Լուսահոգիին ողորմելիլ խոստումներն անգամ գոնե սիրո մեջ հավատարիմ պահելու շնորհը կ՝ընտրե, ինչ-որ կը զլանա սիրված, պաշտված, երկրպագված կիներուն, զորս իր անզուգական տաղադը կը բանաստեծացնե, իրենց մոլություններեն, իսկ առավելություններ քաղելով իր նյութեն համար: Ոչ մեկը նախատված. հեղինակը ոչ մեկուն համար գործածած է անարդարական բառ մը, որովհետև անոնք լեցուն իրաններ, հրդեհի պես բոցավառ կամ ածուխի կոտրտվածքի փայլուն մազեր և վրդոհվիչ, հիմարացնեղ նայվածքներ ունեին: Աչք կը գոցե անոնց ամեն հրեշություններուն, և անտարբեր կը մնա, երբ իրենց պզտիկ թաթիկներուն մեջ կը ճմլեն, կը բզկտենք գիրենք սիրող սիրտերը:

Արդեն գրագետը՝ կնոջ ճակատագիրը, գրեթե անոր նպա տակը կը նկատե իր խաբեությունը, կեղծիքը, անհավատարմությունը, պչրանքը, այն ամեն զզվելի հանգամանքները, որոնք մարդը կը նվաստացնեն, և որոնց դեմ հավիտենական կոխ մը կը մղեն գիտությունն ու դաստիարակությունը։

Ինքը ըսած է տեղ մը․ « Արմենիսա ուղղամիտ կին մը ըլլալով, հետաքրքրական և շահագրգիռ ըլլալե դադրեր էր»։

Ի՛նչ սարսափելի գաղափար կազմած է ուրեմն ինքը կնոջ մասին, որ չի կրնար տոկուն ուղղամտության նկարագիր մը տալ անոր։

Իր ամենեն սուրբ, ամենեն համակրելի և խոհական կնոջ տիպարը մայրապետն է, որուն բարեհաճ է ըսել տալ․ «Քանի որ ինծի տրված չէր աշխարհքը վայելել, ջանացի որ ուրիշներ առանց ցավի վայելեն զայն․ իմ զրկումովս ուրիշներուն վայելքը շինեցի»։

Այդ միևնույն մայրապետը քիչ մը ետքը կըսե սակայն․ «Էրիկ մարդոց ցավատանջ գոռում գոչումները մտիկ ընելով իմ սրտիս զսպված ու անմռունչ ցավերը գոհացում կ՛ստանան, կը մեղմանան»։

Ճշմարիտ ճիվաղ մը չէ՞ այն կինը, որ իր սիրահարեն լքված ըլլալուն համար՝ վրեժ կը լուծե բոլոր այրերեն։

Բայց ինչո՞ւ այս հոռետեսությունը կանանց մասին, ինչո՞ւ մոռնալ իրենց անկեղծ հրայրքներուն անձնատուր, անոնց համար տանջվող, անոնցմով մեռնող գերազանցապես հերոս կիները, որոնք ամեն չարչարանք սիրով կը տանիին՝ հավատարիմ մնալու համար իրենց հոգվույն մեկ խորունկ զգացմանը։

Պիտի փափաքեի, որ վարպետը մտներ սերմերեն ներս ոչ միայն սրահներուն, ուր կիները հոլանի լանջքերով, մետաքսի շրշյուններով իրենց ծոծրակին բուրումնավետ շնորհքը կը պտտցնեն, այլ նաև հոն, ուր կինը պարզ շրջազգեստի մը մեջ նույնքան գեղանի, պարտքի, աշխատության և ճշմարիտ սիրո կյանքը կ՛ապրի,-թող ըլլա զրկանքով, տոկունությամբ լեցուն կյանք մը, որմե իրեններուն երջանկությունը կը կազմվի։

Բայց հարգելի հեղինակը երես կը դարձնե այդ կիներեն, աչքերը կը գոցե զանոնք չտեսնելու համար, որովհետև գուցե կը վախնա անոնց հավիտենական հրապույրեն, ինչ որ վնասակար պիտի ըլլալ թեզին: Ինքը աչքի առջև ունի միայն իր հերոսուհիներին աշխարհքը և կ՝ըսե.

«Ընկերական կյանքի մեջ, կինը թշվառության և անիծից տարր մըն է միայն և ոչ այլ ինչ: Իր խոստացած երջանկությունը խաբուսիկ երազ մ է միայն, և ինքը Կալիբսոյի նման հեշտամոլ և պաշտելի դիցուհի մը, ուրիշ նպատակ չունի, բայց եթե մոլորեցնել մարդը աշխատության ճամբին, և իր ինքնահոժար գերությամբը ձեռք բերել այն իշխանությունը զոր պահանջվելու համար ուրիշ տիտղոս մը կարող չէ ցույց տալ»:

Զոհրապ իրավունք ունի, բայց թո՛ղ ներողամիտ ըլլա,որ ըսեմ իր հերոսուհիներուն համար միայն:

Ահա՛ իմ բողոքս որուն արդարությունը վճռվելու համար բավական է որ, իր խղճմտանիքի խորը իջնե: Բայց այս բողոքը որուն արդարությունս վճռվելու համար բավական է որ իր խղճմտանքի խորը իջնե:

Բայց այս բողոքը ենթադրեկով որ հայ իգական սեռին մեծամասնության սրտին աղաղակը ըլլար, ծաղիկ մը չպիտի՞ նկատողության պիտի առնեինէ մեր սեռին իրավունքներունսարակ գրչի մր կողմե: Բայց Զոհրապ գերազանցապես կանաց գրագետն է, ան որուն գրչին տակ պիտի ուզեինք անմահցած տեսնել հայ կինը իր գարավոր առաքինությանը դերին մեջ իր նորավեպերը այսօրվան չեն վերաբերիր միայն, դարեր ետքը, այդ հոյակապ հուշարձաններուն մեջ ապագա սերնդի իր հերոսներուն տարբեր կիներ ալ գտնեին ստույգ գաղափար մը կազմելելու համար ԺԹ դարու հայուհույն նկատմամբ:

Որովհետև իր գեղեցիկ նորաավեպերը, որոնք հետորներ կը կազմեն,իբռև գրական թանկագին գոհարներ, իբրև անկեղծություն և մեծ տաղանդի շքեղ ճառագալթումներ ձեռքից ձեռք պիտի անցնեին անտարակույս, իրեն անմահ հեղինակային անունի հետ: Իբրև գրականությունից անոց արծեքը այնքան մեծ է, որքան քիչ հավակնություն դրած է անոց մեջ: Չկա մեկը, որ... իր անձեն, իր սրտեն, իր մտածումեն, իր ճաշակին բան մը գտած չըլլա այնտեղ:

Որովհետև Զոհրապ, հակառակ իր նյութապաշպ մարդու առերևույթ ձգտումներում, բանաստեխծ մըն է, որ իմաստասերի և երազատեսի միտք ունի: Եվ իմաստասերները հաճախ ճշմարիտ բանաստեխծներ են:

Իր ոճը, հատակ, մաքուր, պարզ և բացահայտ, լուսապայծառ պալատի մը կը նմանեցնեմ, ուր մութ խորշ մը, ստվերոտ անկյուն մը չկա:

Անիկա կը գրե առանց Հովակնոտ ճիգերու, անսեթևեթ, առանց ճամարտականության, առանց փնտռուքի, առանց ծճողումի:

Գրական ազնվանպետությունըիր թերությունը եղած չէ ամենևին, որովհետև մասնավոր դատակարգի մը համար չէ ամենևին, որովհետև մասնավոր դասակարգի մը համար չէ, որ կը գրե, և ամենեն անգրագետ մարդիկ կը հասկնան ղինքը առանց ճիդի:

Ասոր հակառակ, ամենեն շատ բանաստեղծություն, նկար, անակնկալ, հնարք և արտահայտության նորություն կա իր դրզացքին մեջ:

իր նմանությունները ճշգրիտ, զմայլելի և անպիտ են. իրն են բոլորն ալ, ցոլացումը իր քաջասիրտ, անկեղծ և արտասովոր նկարագրին:

Ինչ սրտառուչ տողեր կան Ֆուռթունային մեջ, որ կը լացնեն իրենց զգացված խորունկությամբը, և ինչ լայն, ինչ ներողամիտ ոգի դժբախտներուն թերությանցը համար:

Ասիկա ճշմարիտ մարդասերի զգացում մըն է, որ երջանիկներուն, բախտեն սիրվածներուն հատկությունը չէ ընդհանրապես:

Ինծի համար, մեր գրականության անմրցելի հրաշակերտները պիտի նման իր Ճիտին պարտքը, անդրշիրիմի սերը, այինկան որոնց մեջ հեղինակը իր տաղանդին այլագան կարոողություններովը ի հայտ կուգա, իբրև դիտող, իբրև զգացող և արտահայտող:

Իր լեզուն, ոճին պես պարզ և դյուրին, դասական չէ անշուշտ. տեղ տեղ ֆրանսաբանություններ և տաճկարանություններ կարելի է գտնել, որոնք ջիղերը թունդ պիտի հանեին հայկաբան պատվելիներուն, և որոնք սիրուն, հաճելի, զարտուղի և հրապուրիչ են:

Ինքը կարգ ու սարգի թշնամի նկարագիր, ինքզինքը շղթայազերծ ըրած է քրեականական կարգ մը կապանքներե, որոնք անհրաժեշտ են միջակ գրողներու համար, բայց իր տաղանդը պետք չունի անոնց:

«Շատ մը բաներու մեջ վայելեցնելը մեծագույն ճշմարիտ արդարած ուժն է» ըսած է ինքը, և իր քերականական շեղումները կը վայելեն իրեն, ինչպես պիտի վայլեր արտաքո կարգի գլխարկ մը շատ գեղեցիկ գլուխի մը:

Սակայն իր ամենեն մեծ,ամենեն նշանավոր հատկոիթյունը պիտի մնա գրելու հազվագյուտ ճաշակը, ինչ որ մեծ գրագետները կը հատկանշե: Կարելի չէ դտնել տող մը, զոր ավելորդ համարես իր գրվածքներուն մեջ, կամ վայրկյան մը ձանձրանաս իր երկերուն ընթերցումին մեջ: Իր նկարագրությանց մեջ հոյակապ, սակավապետ, նույնիսկ ագահ այնքան, որ անոնց վրա հիացած պահուդ իսկ՝ հանկարծ կ՚ավարտեին: Այս պարագային իպ ոճը գործածելով պիտի ըսեմ, պչրող կին, որ խնայողությամբ կը գուրծածե իր հրապույրին գանձերը, վախնալով,որ մի գուցե անոնք շուտով սպառին: Իր խորհդությունները այնքան թափանցող, այնքան հզոր,երկու բառե միայն կը բազկանան: Իր տեսիլթները, իր անփկությունները, իր հեգնանքը լեցուն բաժակե մը հորդող կաթիլ մը նեկտարն է, որուն շրթունքդ հազիվ մոտեցուցած՝ բաժակը ետ կը քաշվի իսկույն:

Ամբողջ փիլիսուփայություն մը երկու երեք նախադասությանց մեջ,որուն վրա կարելի է հատորեն գրել և որոնք իրենց անկեղծ, խիզախ, սլացող, քայքայող ու շինող իր մտքին փայլակներն են և կը լուսավորեն ու կը ներշնչեն ամեն դասե, ամեն սեռե ընթերցողները: Ամեն մարդ կը կարդա զինքը հաճույքով, անհամբերությամբ, սքանչանքով, ծերեն ալ, երիտասարդներեն ալ, դպրոցական տղանք ալ՝ հակառակ մեր արգելքին, և գրագետն ալ, ռամիկն ալ, ու ամենքը կը հասկնան, ամենքը կը փնտռեն զինքը, և իր կարոտը կ՚ղգան:

Այս չէ՞ արդեն գրագետին մեծագույն փառքը և անմահությունը:

Be the first who will comment on this
Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

View of Bjni Fortress
View of Bjni Fortress
Play Online