Sipil

Ազգանվեր հայուհիք

Պարոններ և տիկիններ,

Չեմ կրնար ներկա գտնվիլ հանուն ազգանվեր հայուհաց ընկերության համախմբումի մը, առանց զգալու ուրախությամբ և տրտմությամբ խառն խռովք մը,հիշելով շատ մը մտերիմ դեմքեր, որոնք անոր հառաջիդիմության համար աշխատած, տաքնված են անձնվիրաբար, և հավիտենապես անհետացած են հիմա։

Բայց պե՞տք է ողբանք մեր մեռյալները, թե՞ ամփոփենք մեր բոլոր ուժը՝ հոգի, կորով, քաջություն ներշնչելու համար անոնց, որոնք կաշխատեին հայրենիքին համար։

Լալու պատժառներ շատ կան։Հայաստանի մեկ ծայրեն մյուսը՝ ողբի, տառապանքի հեծածանք մը կը լսվի։ Քանի քանի տարիներ է ի վեր , չանցնիր օր մը,որ կոտորածի սրտաճմլիկ աղաղակը չգոռա մեր ականջներուն մեջ, և արյունի հոգեվանքի տեսարանններ չը տագնապեն մեր երևակայությունը։

«Ա՜լ մնացվ» կըսենք, ա՜լ հայ չը տարիեն հայուն անունը իսպառ պիտի ջնջվի երկրիս երեսի երեսեն։

Բայց հակառակ ամեն վայրագույթանց, որոնց լոկ կերթան մեր կտրիճները, հայր փյունիկի պես կը վերածնի իր աճյուններուն մեջեն, և ամեն ժամանակե ավելի առույգ, ավելի քաջակորով, կ՝ապրի իր թշվառ կյանքը, թալանի,հարուստթյան հարստահարություն և անօրինակ զրկանքներու դատապարտված իր ցավատանջ կյանքը:

Զրկանքնե՜ր, և որպիսի՜ զրկանքներ. մարդուս ոսկորները կդողան, երբ կպատմեն թե ինչպես հայ գյուղացուն ձեռքեն կհափշտակեն իր սերմնացու ցորենը ցանքի ատեն, թե ինչպես ծեծի ու բանտարկության ապառնալիքինտակ կբռնադատեն ձայն, որ հացին պատառը քաշե առնե իր զավակներուն բերեն՝ վայրագ հարկահավաքներու հանձնելու համար, և դեռ ինչե՜ր... Մարդկային թշվառության բոլոր հագեբանությունը չի կրնար բացատրել տանջանքը այդ հեք հայերուն, որոնցգլուխն վերև կախվածէ շարունակ Դամոկլեսի սուրին պես՝ բարոյական և նյութական անապահովությունը, ժամ առ ժամ զիրենք ջախջախելու սպառնալիքով։

Մենք պետք եղածին չափ գաղափար չունինք այդ անլուր զրկանքներուն վրա․ մեզի համար զրկանքը պերճանքի չգոյությունն էէ․ անոնց համար՝ իրենց կյանքին, ինչքին, պատվույն վտանգ է։

Եվ սակայն այդ խեղճ ու քաջասիրտ մարդիկ իրենց բոլոր չարչարանքներուն մեջ, զարգացումի,ուսուցման ծարավն ունին․ մեկ կողմեն՝ կը տվային, կը ջարդվին, կը մեռնին, մյուս կողմեն՝ «Դպրոց, գիրք, լույս» կը գոչեն․ ինչ որ զմեզ կը զարմացնե, կը շահագռգռե, կը խռովե։

Բայց ասիկա ժառանգական հատկություն մըն է հայուն համար․ աղնվական առհավություն՝ մը, մանավանդ հայ կնոջ համար։ Անիկա պարտասիլ, ընկճվելի չի գիտեր, բոլոր արյուն արցունքի օրերուն մեջ՝ հայուհին հառաջ նետված է օգնելու, պաշտպանելու, սփոփելու պատրաստ։

Շատ դարեր առաջ, Վարդանանց հալածանքի ժամանակ՝ նահատակված իշխաններուն կլիները իրենց պալատներուն մեջ չէին փափուկ, մետաքսե բարձերու կռթնած՝ լալու համար․ իրենց բոլոր նեղության, բոլոր ցավերուն մեջ, մեծ հող կը տանեին, որ տղանք անուս չը մնան։ Մասնավորապես պատմությունը կհիշատակե Հմայակ Մամիկոնյանի կինը, որ սուգի սուգի լաչակը գլուխը՝ անձամբ կերթար աղքատիկ խրճիթներուն դուռներըկը բախեր, կը համոզեր տգետ ծնողները, որ դավակինին դպրոց ղրկեն. և ինք կը կանգներ դաստիարակության գործին գլուխը:

Արդյոք շա՞տ լավատես և շա՞տ հավակնոտ բաղդատություն մը ըրածն կ՚ըլլամ, երբ լսեմ թե մեր Օրիորդած Միության անդամուհիները խորթ թոռները չեն այդ իշխանուհիներուն, որոնց վրա կզմայլինք:

Ասոնք, դեռ երեկվան դպրոցականները, Թերայի նման զեխության, պերճանքի, փափկության մթնոլորտի մը մեջ սնած՝ կը խղճահարին իրենց մեծ կամ սյյզտիկ տաղանդներըանգործության դատապարտելու այնպիսի ժամանակի մը մեջ, երբ ամեն մարդ իր ունեցածը չունեցաածը պետք է տա. և կ՚ուզեն իրենց գավառացի քույրերին օգտակար ընծայել իրենց բոլոր կարողությունները:

Չորս ամիսե ի վեր գիշեր ցերեկ կաշխատին, մեկ կողմե այս հանդես կազմակերպելու, որ իր այլազան հաայտագրին պատճառով՝ բազմակողմանի դժվարություններ կը պարունակեր, և մյուս կողմեն տոմսակներ զետեղելու՝ անձրևին, ձյունին, բուքին տակ դուռնե դուռ պտտելով, տալե, ողորմելե, նվիրել է հոգնած, ձանձրացած, սպառած ազգե մըկողելու համար գավառացի հայ աղջիկներու բաժինը:

Եվ ահա օրվան տագնապները վրա կհասնին: Մինչդեռ ամեն մարդ իր տանը անկյունները կը պատվի կամ ասդե ադին կը փացխչի հարձակումի, կոտորածի սպառնալիքին տակ, մեր օրիօրդները անվեհեր կը շարունակեն իրենց հանձն առանց պաշտունը. ոչինչ կը կասեցնե զիրենք իրենց պարտականութենեն: Անոնք տոմսակ կը ծախսեն, անոնքդերերը կը փորձեն: Ի՜նչ հռոր աղդակը անձնվիրության զգացումը, ի՜նչ հապուրիչ վայելք բարիք գործելու Համոզումը:

Եվ սակայն Ատանայի սարսափելի աղետքը կը շանթահարե զիրենք. պահ մը ահաբեկ կանգ կառնեն. պիտի ջլագվի՜ն արդյոք. իրենց սրտին վերքը արգե՞լք պիտի ըլլա իրենց պարտականությունը կատարելու մինչև վերջը: Ո՜չ: Պատերազմի պատերազմի դաշտին վրա՝ իր ընկերներուն վիրավորվիլը տեսնելով, զինվորը չի նահանջեր։

Ա՜հ, լացը, սուգը մեր սրտին մեջ, և քաջությունը ու կորովը մեր գործերուն մեջ։

Երբ մեր աջ ձեռքը կտրվի, պե՞տք է մեր ձախ ձեռքը գործելե դադրի․ մեր ցավը պե՞տք է արգիլե զայն գործելե՝ ամբողջ մարմնին պահպանության համար։

Զանազան գավառներե բազմաթիվ հանրագրություններ կը հասնին մեզի, «դպրո՜ց, դպրո՜ց» պաղատելով։ Ո՞ր մեկուն պատասխանենք, ո՞ր մեկուն գոհացում տանք։

Երեկվան ջարդի սուրեն հիմնահատակ կործանած Սասունը, Մուշը այսօր վերակենդանացած է, ուսո՜ւմ» կաղաղակե։ Ո՞վ պիտի բանա վաղը Ատտնայի քար ու քանդ եղած դպրոցները, երբ վերակենդանանա․ և պիտի ապրի Ատանա, այդ քաջերու երկիրը, և մենք պիտի տանինք վառել ուսման լույսը անոր ավերակներուն մեջ, և նահատակներու աճյուններեն պիտի հարուցանենք նոր հերոսներ, նոր ախոյաններ հայրենիքին։

Պարոններ և տիկիններ, սուդ բռնելու, լալու ժամանակ չէ պետք է գործել․ ամեն մարդ իր գործին, իր պաշտոնին․ իր պարտականության գլուխը։

Ազգանվեր հայուհյաց ընկերությունը քանի տարի պայքարեցավ տգիտության դեմ, գավառներս մեջ, այսօր մեր վարժարաններուն աշակերտուհիները իրենց կարգին ուսուցանելու կարող՝ պաշտոն կը խնդրեն մեզմե և մենք բանակցած ենք Մուշի, Սասունի և Զեյթունի հետ ուր պիտի բացվին մեր առաջին դպրոցները։

Բայց կը գրեն մեզի թե խեղճ աղջիկները դպրոց երթալու համար պարզ հագուստ մը անգամ չունին․ պատռտած ցնցոտիներու մեջ կես մը փաթթված, փողոցները ինկած են օտարներու նախատինքին ու հեգնանքին մատնված։

Ուրկե՞ պիտի գտնե Ազգանվեր հայուհյաց ընկերությունը անոնց զգեստ հայթհայթելու միջոցը․ իր վեցամսյա հասույթները հազիվ պիտի բավեն դպրոցներու պյուտճեին․ և դեռ անդին հարյուրավոր գյուղերե «դպրո՜ց» կ՝աղաղակեն։ Եվ ահա մեզի օգնության կհասնի Օրիօրդաց Միությունը.անոնք պիտի հայթայթեն խեղճ աղջիկներուն զգեստը:Անոնք գիտեն թե իրենց սորված գեղարվեստները սրահներու մեջ զիրենք փայլեցնելու նպատակին պետք չէ ծառայեն.իրենց անունը ասդին անդին հնչեցնելու պետք չէ գործածվին.ղի ինչ-որ հնչելու,աղմուկ հանելու միայն սահմանված է,հովին սահմանված է:

Ասոնք քաջասիրտ աղջիկներ, հայրենիքին օգտակար ըլալու համոզումովը ոգևորված՝ բարեբախտությանը ունին առաջին հանդեսը ուրեմն կփակե վերջնապես լացի, կոծի թվականը, ևկբանա մեզի նոր թվական մը՝ ճշմարտապես սահմանադրական կառավարության մը հովանիին տակ:

Մենք այլևս չպիտի տառապինք գավառներեն հասած արյունոտ ու սրտաճմլիկ գույժերով:Հիմա Արդարության և Ազատության երազ մը գրաված է մեր միտքերը:Մենք ինչ կպահանջենք.կպահանջենք,որ մեր տղաքը ուսում սորվին, մեր երիտասարդները զինվոր ըլլան, և մեր մշակները վայելեն իրենց աշխատության պտուղը խաղաղության մեջ:

Հայ մշակը մեր հացին պետք չունի.անիկա իր հացը իր քրտինքովը կհանե Հայաստանի օրհնյալ հողեն.բավական է որ իր մանգաղը ձեռքեն չառնեն՝ գլխուն զարնելու համար:Անիկա ուսում միայն կպահանջե մեզմե, ուսում իր աղջիկներուն համար, որոնք պիտի տան հայրենիքին իր քաղքենիները,արհեստավորները,գրչի և գիտության մարդիկը,իր զինվորները:

«Ընկերություն մը,որ կանանց դաստիարակությամբ չը զբաղիր,կորսված ընկերություն մըն է», կսե ֆրանսացի հեղինակ մը:

Հայ ընկերությունը,հայ ազգը, որուն անցյալը երեսուն տարիե ի վեր մշուշի մեջ փաթթեցին, և զոր մեր տղաքը այսօրցնորք սը կնկատեն, շատոնց ճանչաց էր այս ճշմարտությունը: Հայը այսօրվան ցնցոտիներով ծածկված համալը չէ եղած միշտ. հայը ոչ միայն իր երկրին, այլև Բյուզանդեական պետության բազմաթիվ կայսեր և կասրուհիններ տված է:

Հայրը հազար երկու հարյուր տարի առաջ մեծ հոգ կը տաներ կնոջ դաստիրակության: Մի զարմանք, երբ ըսեմ, թե Ստեփան Սյունեցիի քույրը, Սահակադուխտ, Ը դարուն երաժշտական դպրոց հիմնած էր Հայաստանի մեջ, ինչ-որ այսօր չունին տակավին կարգ մը քաղաքակիրթ ազգեր:

Պատմությունը կավանդե մեզի Շուշան Պահավլավունի տիկնոջ անուը, որ ամենեն հետին գյուղին մեջ դպրոց հիմնելու համար՝ ամբեղջ Հայաստան աշխարհը պտըտեցավ:

ԺԱ դարուն Աշոտ Ա թագավորին աղջիկը, Մարիամ, Սունյանց իշխանին մայրը, այնքան մեծ սեր ուներ գֆրականության համար, և այնքան կը պաշտեր Հայոց լեզուն, որ Հովաննու ավետարանին մեկնության չը հավնելով, կրկին թարգմանել տվավ:

Հետո կանանց ճարտարարվեստին մասին հրաշալիքներ կը պատմե Հովհաննես կաթողիկոս:Թագավորներ, կ՝ըսե, իրարու նվեր կտային անոնց ձեռագործները:

Կիրակոս պատմիչ կ՝ըսե, թե ԺԲ դարուն վերջերը այնքան առաջ տարած էին կանայք նուրբ ձեռնագործները, որ Արզու Խաթու կին մը աղջիկներու հետ կակուղցած մազե՝ խորանի վարագույր մը հյուսեց, վրակրոնական պատկերներով բանված, զոր տեսնելու կուգային օտար երկրներե և կը զմայլեին վրան:

Եվ քսաներորդ դարևուն մեջ մենք պիտի թողո՞ւնք, որ հայաստանցի կինը հող կրե և օտարներուն ծառայե:

Անոնց, որ մեղի ամիսը քառասուն փարա չտալու համար, կառարկեն, թե հայաստանցի կնոջհաց պետք է տալ թոխնակ ուսման, ես ահա պաշտոնապես միանգամ ընդ միշտ կը պատասխանեմ այս բեմեն. անէ հայրենիքի սիրտը, ան է հայրենիքի վեմը. անոր վրա պիտի կագնենք մենք մեր հայրենի տունը, և դժոխքին դուռներն, իսկ չը պիտի կարենան հաղթահարել զայն:

Դուք հայ կինը չոր հացի, ողորմությա՞ն միայն արժանի կը տեսնեք չէ կինը ողորմույթյուն կարոտ չը պիտի րյյայ անիկա իր հացը ինք պիտի շահի իր աշխատեւթյամբ ինչ որ է ամերիկուհի, անգլուհի, ֆրանսուհի, անոնց չափ խելացի անոնց չափ աշղատանքը և անենցմե ավելի պարկեշտ քաջասիրտ և մանավանգ շարքաշ է հայուհի և պետք է անոնց չափ զարգացած ըլլա:

Մենք ուխտած ենք, ինչ որ ալ ըսեն, ինչ որ ալ ընեն մեղի դեմ, մեր նպատակեն մաղի չափ չը սլիտի շեղինք:Մինչև մեր հետին շունչը պիտի աշխատինք մեր գանոնք իրենց արժանի դիրքը պիտի տանը սորվին սիրել իրենց մայրաքաղաքի քույրերը ու այս փոխադարձ համերաշխությամբ է, որ պիտի իրագործվի սահմանադրական սուրբ բանաձեր. -Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն և Արդարություն:

Be the first who will comment on this
Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

Խնոցի են հարում
Խնոցի են հարում
Play Online