Sipan Shiraz

Պատմություն ապագայի մասին

Իմ արժանապատվությունը թույլ չէր
տալիս, որ այդքան կոլոտ-կարճահասակ լի-
նեմ, և դրա համար ես մեկ մեկ արտասվում
էի: Դրա համար երկինքը այնքան բարձր
էր, այնքա՜ն, այնքա՜ն բարձր էր, չե՛ք պատ-
կերացնում: Եվ երբեք իմ ապրած ունայն ու
դատարկ տարիների ընթացքում չկարողա-
ցա իմ գլուխը կպցնել երկնքին, կամ եր -
կիինքը իջեցնել, որ գլխիս կպչեր, որ գլուխս
երկինք դառնար, թեկուզ մի քիչ մեղավոր,
մի քիչ մուգ, մի քիչ կապույտ, մի քիչ առա -
վոտն իր ծոցում պահած, մի քիչ գիշեր պա -
հած իր ծոցում, մի քիչ խավար ու լույս,
մի քիչ ծնունդ և մահ, մի քիչ հարություն և
մահ, մի քիչ լռություն և աղաղակ իր մեջ
պահած այդ երկինքը դառնար իմ գլուխը,
կամ իմ գլուխը դառնար երկինք: Ահա՛ քեզ
ցանկություն:
Ա՛հ քեզ երանություն: ՈՒրեմն մի գլուխը
քի
՞չ է քեզ, կամ մի երկինքը քի՞չ է աշ-
խարհի համար. -Այս աշխարհը մե՛րն է:
Եվ ես ասում եմ.- Թող ձեզ լինի և՛ իմ
գլուխը, և՛ այս երկինքը, ու թող ինձ մնա մի
կտոր ամպիկ, որը որ ես գիտեմ ավելի մա-
քուր է, քան այն գլուխը, որ ես կրում էի ու-
սերիս, և այն երկինքը, որ դուք մինչ ի մահ
փառաբանում եք:

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Calvary of Armenian intellectuals
Calvary of Armenian intellectuals
Play Online

Support us! Buy our art based products from online shop