Sipan Shiraz

Մազե կամուրջ

Աստղերի մեջ մեռած աստղեր կան դժգույն,
Առավոտում՝ առավոտներ հանգուցյալ:
Սիրո մեջ՝ սե՛ր, և թույնի մեջ՝ մեռած թո՛ւյն,
Կյանքեր, մահեր՝ նոր, ետդարձիկ և անցյալ:
ԵՎ կրում եմ այս բոլորն իմ խեղճ սրտում,
ԵՎ գրում եմ նրանց մասին սին երգեր,
Հետո լուծվում - տարալուծվում աննկատ
Ապակեպատ մութում նրանց, որպես սեր:
Աստղերի մեջ մեռած աստղեր և կերոն,
Հեռակենտրոն արվարձաններ անուրջի:
Ես՝ ուշացած - կրկին դառնում եմ ես թոն,
Որպես ԱՆՓՈՐՁ ԱՆՑՈՐԴ մազե կամրջի:
Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Singulart
Singulart
Play Online

Support us! Buy our art based products from online shop