Sipan Shiraz

Աչք Արեգական

Վերերկրային տրտմություն է թափվում կապույտ հողին,
Հողը՝ կապույտ այս երկնքից մի քիչ էլ վեր -
ՈՒ մենք պիտի ապրենք էնտեղ - արարողի
Համար տանենք հրաշք - վառվող արեգակներ:
Տաք կրծքի տակ ապրող մի սիրտ, մի հուշ, մի սեր,
Վերերկրային մի տրտմություն և լույս հոգի -
ԵՎ մոմերի հոգուց ելած արեգակներ,
Արեգակներ ՄԱՅՐ - ԱՉՔԻ ՄԵՋ ԱՐԵԳԱԿԻ:
Սեր ջան, հոգի և ԱՍՏՎԱԾ ԻՄ, և լույս իմ օր,
Վերերկրային նախանշան՝ ՅՈԹՆ ԻՄ ԽՈՑԻ -
Արեգակներ - ՏԵՍԱՆՈՂ ԱՉՔ ԱՍՏԾՈ ԵՎ ՀՈՐ -
ԱՐԵԳԱԿԱՆ ԱՆԵՐԵՐ ԻՄ ԵԿԵՂԵՑԻ:
Վերերկրային տրտմություն իմ - ԼՈՒՅՍ ՀԱԳԱԾ ԼՈՒՅՍ,
ՀԱՅՐ - ՍՈՒՐԲ ՀՈԳԻ, ԵՂԲԱՅՐ - ԼՈՒՍՈ ԱՉՔ ԽՈՐՀՐԴԻ.
Արեգակներ - հրեշտակաց սահմանից դուրս,
Իսկ՝ ԱՆՍԱՀՄԱՆ՝ ԴՈՒ ԵՍ, ՀՐԱՇՔ - ՆԱԽԱՈՐԴԻ:
Օրն այս կանցնի և խավարում խարխափողի
Հողը՝ կապույտ այս երկնքից մի քիչ էլ վեր՝
ԿԱՊՐԻ՝ ՈՐՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԱՉՔԸ ԱՐԱՐՈՂԻ
ԵՎ ԳԹՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ ԵՎ ՀՈԳԻ, ԵՎ սեր, ԵՎ ՍԵՐ:
Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Motherhood
Motherhood
Play Online

Support us! Buy our art based products from online shop