Sayat Nova

Խոսկիրըդ մալում իմ արի

էսպես մախամմազ-բայաթի, Արութինի ասած։

Խոսկիրըդ մալում իմ արի՝ անարատ մաքուր իս, ա՚խպեր.
Օսկե փարչումը լըցըրած անմահական ջուր իս, ա՛խպեր,
Խըմողը վո՜ւնց կու կըշտանա՝ դուն կաթնե ախպուր իս, ա՚խպեր.
Աշխարքը ծով՝ դուն մեչը նավ, ման գու քաս՝ փըրփուր իս, ա՚խպեր,
Վախում իմ, թե ինձ էլ էրիս՝ անհանգչելի հուր իս, ա՚խպեր։

Հուր իս՝ էշխով կըրակած,
Խոսկ իմ ասում առակած,
Իմ սիրմա-էրծաթ ախպեր՝
Օսկեջըրով վարակած։

Աջաթ միզիդ ի՞նչ իս կամում, ի՞նչ Է ասում Էտ քու փալըդ.
Իսկի չի՚ս գալի, չի՚ս ասում՝ աջաբ ի՞նչ Է, բա՚նդա, հալրդ.
Աստվաձ վըկա, սիրտըս Էրից ջեյրանի նըման ման գալըդ.
Յիս քիզանից չի՛մ հիռանա, թեգուզ դուս գա խաթ ու խալըդ.
Թեգուզ սիրիս, թեգուզ ատիս, թե գուզե հանփուրիս, ա՚խպեր։

Հանփուրիմ սիրով հանփուր,
Վունց օր խեչին է դաստուր.
Օվ քիզ խայան մըտիկ տա՝
Դառնա էրկու աճկով կուր։

Քիզիդ բաս օ՚վ կարա բըռնի՝ հազար բաբաթ բառ իս էլի.
Խոսկիրըդ անգին ջավահիր՝ Ասմավուրու ճառ իս էլի.
Հուտըդ աշխարըս է զավթի՝ բալասանի ծառ իս էլի.
Չը կա թիզ պես էշխի՚ ջունուն՝ կըրակ նընգած վառ իս էլի.
Շատ մարթի քիզիդ կու էրիս, էտ լիզվի տեր վուր իս, ախպեր։

Վուր յիս ասիմ՝ իմացի,
էշխի մեչը հիմնացի.
Ինձ հուրյան բիրյան արիր,
Ասում իս թե՝ դիմացի։

Խիլքըս գըլխեմես տարիլ իս, լիրթ ու թուքըս զարդ իս արի,
Սիրտըս փուրումըս սպանեցիր, էշխեդ քիզի նարդ իս արի,
Ինձ հուրյան բիրյան շինեցիր, աջա՞բ դուն էլ դարդ իս արի,
Յիփ քի սիրով մեյման անիմ, վի կա՛ցի, թե մարդ իս, ա՛րի,
Ուրախացի, ուրախա՚ցու, չունքի միզ մոդ հուր իս, ա՛խպեր;

Հո՛ւր իս, սիրով, սիրական,
Քիզի ղուլլուղ պատվական,
Հազար թուրլու կերակուր,
Սուրփ գինի անապական։

Համաշա իմ յարի ճանփին կանգնած իմ՛ տալիս իմ դովա.
Աշխարքն աշխարով կըշտացավ, իմ սիրտը քիզանից սով ա.
Սը՚րե, շա՛ղ տու վուտիդ տակը, էշխեդ դառա հավաջովա.
Իսկի չիս գալի, չիս ասամ՝ խի՛ստ իս լալիս, Սայաթ Նովա,
Չըլի՞ միտկըդ մոլրըվիլ է, սրտումըդ պըխտուր իս, ա՛խպեր։

Պըխտուր սիրտըդ պարզ արա,
Բլբուլի պես փարզ արա,
Աստըճուն փառք, քաղկումն իս՝
Դարդըդ խանին արզ արա։

Be the first who will comment on this
Yatuk Music
Hoghushogh
Elen Yolchyan

Hoghushogh

Indian Princess
Indian Princess
Play Online