Sayat Nova
Պատկիրքըդ դալամով քաշած
էս էլ Դիբա ու յինգիդունիայի հանգում. Արութինի ասած.
Պատկիքըդ ղալամով քաշած, թահրըդ ռանգեռանգ իս անում,
էրեսիդ խալը ծածկում է՝ մազիրըդ խափանգ իս անում.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Ակռեքըդ օսկումը շարած, պըռոշըդ մահանգ իս անում։
էրեսըդ նուր լուսնի նըմաւն՝ քա՛նի կէնա կու բոլըրվի,
Դաստամազըդ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի,
էնդու համար քու տեսնողը իր ճանփեմեն կու մոլըրվի.
Յիփ մըտնում իս մեջլիսումը, շանգ շուխի շաբանգ իս անում։
էրեսըդ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ՝ գիղի պես.
Մեռնողը քիզմեն կու առնե անմահական դիղ՝ դիղի պես.
Յիփ տիղեմեդ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղ՝ ջիղի պես.
Ի նչ կոնիս սանթուր քամանչեն, զուքսըդ չոնգուր չանգ իս անում:
Ծուցիդ մեչը վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Քու տերը բաղըն ի՛նչ կոնե՝ քու հուտը ռեհան իս շինի.
Քամին մեչը անց է կենում՝ մազիրըդ յիլքան իս շինի.
Աշխարքը ծով, դուն մեչը նավ՝ ման իս գալի, լա՚նգ իս անում։
Տասնեմեդ մեկը չին ասի, թեգուզ աշխարըս քիզ գովին.
Նովափար, ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հուվին.
Բաս քու Էշխին վո՜ւնց դիմանամ, ջուրը տանե Սայաթ Նովին.
Թե տեսնողըդ մեկ էլ տեսավ՝ դիվանա դաբանգ իս անում։