Sayat Nova

Չի՛ս ասում, թե լաց իս էլի

Չի՛ս ասում, թե լաց իս էլի,
Բարով տեսա, իմ սիրեկան,
Վարթի նըման բաց իս էլի
Խարերով,
Խարերով․
Բարով տեսա, իմ սիրեկան։

Ա՛րի, մե դարդըս իմացի,
Էշխեմեդ համա՜ն իմ լացի․
Օրըս էսպես անց է կացի
Դարերով,
Դարերով․
Բարով տեսա, իմ սիրեկան։

Յիփ կու հաքնիս ալ ու ատլաս,
Տեսնողին կու շինիս մաս-մաս․
Դոշիդ պիտի լալ ու ալմաս
Շարերով,
Շարերով․
Բարով տեսա, իմ սիրեկան։

Յիս քիզ գովիմ խաղի մեչը,
Շամամներըդ թաղի մեչը․
Ման իս գալի բաղի մեչը
Յարերով,
Յարերով․
Բարով տեսա, իմ սիրեկան։

Սայաթ Նավեն վո՞ւնց դընջանա,
Աճկիրըդ օսկե փընջան ա․
Դուշմանի լեզուն մընջանա
Չարերով,
Չարերով․
Բարով տեսա, իմ սիրեկան։

Be the first who will comment on this
Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March

Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online