Ruben Sevak
Թափառումը
Ու ահա ամբողջ գիշեր կ՚շրջիմ,
Հիմա՜ր, խեղճ հիմա՜ր։
Խելքս առիր շատո՜նց, կյանքս առ, Փրկիչ իմ,
Աստվա՜ծ, մեր հիմա՜ր։
Ի՞նչ կնայիք ինձ, հոգեվարք աչեր,
Հիմա՜ր եմ, հիմա՜ր։
Երնե՜կ, կ՚մեռնիք. մինչ ես կ՚ապրիմ դեռ
Այս կյանքը հիմա՜ր։
Կռվի դաշտերով տարի առանձին
Ստվերս հիմա՜ր,
Շնորհ չրին գնդակ մ՚ալ ինձ, գոռացին
«Հիմա՜րն է, հիմա՜ր»։
Դե՜հ, մտիկ ըրեք, դուք որ կ՚խորդաք
Այս մահով հիմար,
Արյունով շաղված պատմություն մը տաք,
Հիմա՜ր, ա՜հ, հիմա՜ր։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Kars
Jajur
Play Online