Raphael Patkanyan

Սիրո երգ

Սիրելիք, օգնություն հասե՛ք,
Նաչար գլխիս ճար տեսե՛ք,
Սրտումս է սիրո բոցը,
Շատ խոր է նորա խոցը,

Հանգցնելու հնար չի կա,
Լավցնելու ճար չի կա։

Բաղչից վարդ քաղել ուզեցի,
Փըշով ձեռքըս ծակեցի,
Անհույս սիրով վառված եմ,

Բռնավորից դաղված եմ.
Աշխարհ աչքիս սևցել է,
Հոգիս մեջը դևցել է.
Ժամ, պատարագ, սրբություն
Ինձի էլ չեն փրկություն։

Աշխարքումըս մի կին էլ
Յարիս թայը չի ծընել.
Ո՛չ Սարրա, ո՛չ Շամիրամ՝
Ելել են Զանանիս նըման.
Երկեն բոյը չինարի,

Ինքը տասնըվեց տարի.
Նախշուն աչքը ջեյրանի,
Քեզ պաչողին երանի՜.
Ո՛չ Հուդիթ և ո՛չ Եսթեր
Ունեցել են քու թուխ ունքեր,

Սիրուն, նազելի Զանան,
Աշխարքումըս աննըման։
Ո՞ր թագավոր քու սերեն
Վեր չի գալ յուր աթոռեն,
Ծընկովըդ չի փաթաթվիլ,

Քու սերը չի պաղատիլ։

Աշխարքումըս չե՛ բախտը
Նստել արքայի թաղդը.
Չեմ ուզում ես գանձ ու թագ,
Տվե՛ք անձկալվույս մենակ.

Ոտնախողիդ ես ղուրբան,
Անգին գոհար, իմ Զանան։

Be the first who will comment on this
Yatuk Music
Enzeli
Alexander Spendiaryan

Enzeli

Love. Fairy tale
Love. Fairy tale
Play Online