Raphael Patkanyan

Էգուց

Ինձ մի՛ տանջիլ, մի՛ չարչարիլ, սիրական,
Լոկ խոստումնքըդ իմ սըրտին չեն բավական.
Բոց աչքերըդ ու շուրթերըդ վարդանման
Երջանկություն խոստանում են հավիտյան։

Քեզ տեսնելիս, ա՜խ, մոլորվում է միտքըս,
Ուժգին, ուժգին թափ է տալիս վառ սիրտըս,
Մեկ ջերմաջերմ, մեկ սառ վազում է քիրտըս.
Զորությունըս հատավ ինձնից, սիրական։

«Էգուց, էգուց» լըսում եմ քու բերանից.

Հույսըս հատավ, հատավ էսքան խաբվելից,
Քունըս փախավ, փախավ իսպառ ինձանից,
Դև՞ ես դու չար, թե՞ հրեշտակ ես աննըման։

Էլ մի՛ խաբիլ ու մի՛ խաբվիլ, անձկալիս,
Էգուցները միշտ նըման չեն հետ գալիս.

Վա՜յ թե էգուց աղի արցունք թափելիս՝
Դու ինձ ճամփես դեպի մըթին գերեզման։

Be the first who will comment on this
Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Arrival of Piligrims in Sevan
Arrival of Piligrims in Sevan
Play Online