Raphael Patkanyan
Եղիշե
Ոսկեծըղի, գեղեցկատիպ
Ո՜վ իմ գըրքույկ ոսկեշունչ,
Ազգիս փառքը, անբախտ օրը
Դու քարոզող անմըռունչ:
Ո՜վ պիտի տար այն անըսպառ
Սերն ու գութը դեպ Հային,
Թե որ մարդիկ քեզ, ով գըրքույկ,
Երբեմըն չի կարդային։
Քեզ կարդալով՝ կըմոռանամ
Ես թերությունք մեր ազգին,
Դեպ հայ եղբարքս գութ ու սիրով
Միշտ կը լրցվի իմ հոգին։
Մըտքիս մեջը ես միշտ կասեմ.
«Սերունդը Վարդան մեր Քաջին
Անհընար է՝ անփառունակ
Ըստրուկ մընան կամ կորչին»։
Կամ՝ տեսնելով հեք Հայ տերտեր,
Սուրբ Ղևոնդին կը հիշեմ,
Ու հուսահատ տըրտում մըտքեր
Ինձմեն հեռու կը քըշեմ։
Եղիշեին Հայք կարդալով,
Նոր հույսերով կը լըցվին,
Հայի գալոց բարիքն նոցա
Հոգվո առջև կըբացվին։
Հա՛յ պատանի, շուտ-շուտ կարդա՛
Այս գըրքույկը ոսկետառ,
Որ համոզվիս՝ թե մեր հայը
Կորչելու ազգ չէ՛ իսպառ։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Komitas
Vagharshapat
Vardanank
Play Online