Petros Duryan

Լճակ

Ինչու՞ ապշած ես, Լճակ,
Ու չեն խայտար քու այլակք
Միթե հայլվուդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լճակդ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լճակ, դու ես թագուհիս,
Զի թհովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մունի սոսկ - ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ - «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ - «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ - «Սա տըղին
Պատռենք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան...»
- Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր... հիշատա՜կ...
Ալյակքդ հուզին թող, լճակ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ...

1871"

Be the first who will comment on this
Yatuk Music
Expromt
Arno Babajanyan

Expromt

Morning in Sevan
Morning in Sevan
Play Online