Narek Sargsyan

Ուղեղիս զգացմունքային կենտրոնում

Գեղեցկադեմ պատկերդ խցանվել է

Ուղեղիս զգացմունքային կենտրոնում,

Փորձում եմ քեզ մոռանալ

Բայց դեռ չի ստացվում։

Սթափ միտքս ասում է,

Որ դու ինձ տառապանքից բացի

Ոչինչ չես բերելու։

Բայց դե սիրտս կամակոր

Երեխայի պես չի հասկանում

Ու քո անունն է տալիս։

Սիրտս նեղացել է ինձանից,

Որ քեզ չեմ գրում, չեմ զանգահարում,

Չեմ փորձում քեզ հանդիպել ու համոզել։

Չի հասկանում, որ այդ ամենն անիմաստ է։

Չի ուզում հավատալ,

Որ քո հարցում սխալվել է։

Չի կարողանում հաշտվել այն մտքի հետ,

Որ մենք միասին լինել չենք կարող։

Ձեռքս դնում եմ սրտիս ու ասում նրան,

Որ ես պատրաստ եմ տալ նրան

Այն հոգատարությունն ու սերը,

Ինչի կարիքը նա ունի,

Եվ որ պետք չէ երջանկություն

Մուրալ այլ մարդուց։

Կսփոփեմ սրտիս,

Ձեռքով կշոյեմ նրան։

Ինքս կդառնամ սիրո կրակ՝

Ջերացնելով սիրտս,

Ու հետո կտեսնեմ, որ դու էլ չկաս

Իմ ուղեղի զգացմունքային կենտրոնում։

Դու որպես սառը հիշողություն

Տեղափոխվել ես իմ ուղեղի պահեստ,

Պահեստ, ուր ցուրտ է,

Չկա զգացմունք ու հուզական լիցք։

19․09․2026

Մեղրի

Be the first who will comment on this
Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

Support us! Buy our art based products from online shop