Nar-Dos
Մարդ
Երբ առաջին անգամ արհամարհելով,
Քո սուրբ խորհուրդը ես չըլսեցի,
Եվ անզուսպ կրքերիս ստրուկ դառնալով,
Մշտապես արդեն ես մեղանչեցի.
Եվ այդ ժամանակ, երբ, խիստ նզովելով,
Ձգեցիր ինձ այս աշխարհը անել,
Որը լի է անթիվ վիշտ ու հոգսերով,
Եվ ուր մարդ կարե արցունքից խեղդվել.
Այն ժամանակվանից մինչ ներկա րոպես
Ես կրում եմ այդ նզովքն անդադար
Եվ չունեմ իրավունք տրտնջալ բախտես,
Զի այդ իմ մեղաց պատիժն է արդար։
Եվ կըկրեմ միշտ այդ նզովքը վերաս,
Քանի որ մարդ եմ ես լի կրքերով.
Մինչև որ փրկարար իմ վերջին օրհաս
Կըգոցե հավերժ աչունքս քնով։
19 հունվ. 1886.
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Mansuryan
Old day's song
Date Palm. Egypt
Play Online