Mkhitar Gosh

Բուն ու Արծիվը

Բուն միջնորդ ուղարկեց արծվի մոտ և հարս խնդրեց նրա դստերը, ասելով.

Դա ցերեկվա քաջամարտիկ ես, իսկ ես` գիշերվա, արժանի ենք խնամիության։

Բազում խնդրանքներից հետո արծիվը համաձայնեց տալ դստերը։

Հարսանիքն սկսեցին ցերեկով։ Ոչինչ չէր կարողանում տեսնել փեսան, և հարսանքավորները ծաղրում էին նրան։ Երբ գիշեր եղավ, ոչինչ չտեսավ հարսը։ Ծաղրուծանակն ավելացավ։ Եվ այս պատճառով՝ հարսանիքն իսկույն խափանվեց:

Be the first who will comment on this
Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Miss Planet 2023
Miss Planet 2023
Play Online

Support us! Buy our art based products from online shop