Michael Nalbandian

Վազող ջրին

Իստակ ջուր վազուկ, արդյոք ի՞նչ կլիներ,
Որ քո ալիքներ տաներ իմ ցավեր,
Կամ ի՞նչ կլիներ, թե իմ վիշտ ու լաց
Ինչպես ծուխ օդում ցրվեին հանկարծ։

Կամ ինչո՞ւ համար ուրախությունը
Թռչում է շուտով, մընում է ցավը․
Թող քո ալիքներ ցնդեն իմ վշտեր,
Լվանան սիրտս թո՛ղ քո մասնիկներ։

Սիրտս խոցված է զանազան կողմից,
Արյուն ու շարավ կթափի երակից․
Լվա՛, մաքուր ջուր, սրբե՛ ինչպես հուր,
Թո՛ղ փայլի սիրտս, չըմնա մի մուր։

Դու սըրբեցիր ինձ՝ երբ որ ես ծնա,
Ես քո մեջ իստակ ձեռքով թաղվեցա․
Դու լվացող ես հոգու ու մարմնի,
Լվա՛ իմ սիրտս, թո՛ղ քեղ պես փայլի։

Թող մաքուր լինիմ, ինչպես դու սուրբ ես։
Թող ողջ աշխարհին երևիմ քեզ պես։

Be the first who will comment on this
Yatuk Music
Sobre Dance
Aram Khachatryan

Sobre Dance

To the source
To the source
Play Online