Michael Nalbandian
Կնդուկ պոչատի և նորա Սանչոյի մկրտությունը
«Կնդուկ պոչատն է գալիս,
Ճամփա տուր, է՜, մե՛ր տղա,
Տե՛ս, հետն էլ ո՞ւմ քաշ տալիս»․
Աստվա՜ծ, ճի՛շտ Սանչո Պանսա։
«Ասա՛, Հաճի Կարապետ,
Ո՞ւր են կիտվել այդ հիմարք,
Ուզում են կռվե՞լ մեր հետ․
Ա՛հ, խելագար ապստամբք։
Ուզո՞ւմ են, որ մի խոսքով
Դորանց դժոխք ուղարկեմ,
Կամ նզովքի շանթերով
Շան սատակնե՞րը հանեմ»։
Տե՛ր իմ, խնայե՛, հոգևոր
Մի՛ տալ պատիժ խիստ սաստիկ․
Մի՞թե չկա մարմնավոր
Մի ուրիշ հնար փոքրիկ․
Մի թուղթ, մի պստիկ նամակ․․․
Մի քանի սո՜ւտ․․․ ի՞նչ վնաս․․․
Մյուսներին էլ օրինակ․․․―
Խոսքը բերանը մնաց։
«Տո՛, այդ կնդուկ պոչատին
Քաշեցեք կպրե կարաս,
Մի բաբաթի մկրտվին
Սանչու հետ, փառաց ի փառս»։
Լոթին գոռաց այն կողմից,
Սանչու լերդին ջուր գնաց․
Մոզին էլ չտվե՞ց մի կից,―
Գլո՜ւնձ ի կպրե կարաս։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Masquerade - Waltz
Firdousi reads the poem "Shah-Name" to Shah Mahmud Ghaznavi
Play Online