Maro Margaryan
Արարտյան պատկերներ
Ձեր խնդրանքով՝ ստորև ներկայացնում եմ Մարո Մարգարյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից ընտրված բանաստեղծությունների տեքստերը՝ ըստ ձեր տրամադրած նյութի։
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ
Իմ մրգածինս, իմ մրգաստանս,
Քարեր ու խաղող
Իրարու շաղախ:
Մրգոտ մատները աչքերին տարած,
Խաժ ողկույզներով
Քարերին փարած,
Թուխ թարթիչները ժպտալով թարթող,
Իմ զարթնող որդիս՝
Իմ Հայաստանս:
Կայծակն անհամբեր
Ասեղին տալիս,
Ամպերի մթնած փեշերն է կարում,
Քաշքշում է նա
Թելերն իր դեղին,
Լույսերով ճաքած գիշերն է կարում,
Ի՞նչ ես դու այդպես
Մթնել անտեղի.
Մի կտոր հացիդ
Խառնում ես լեղի.
Աչքերը լցված ճառագայթներով
Տես, տղադ նստած լույս է նկարում։
Քարերի վրա լապտեր խաղողի՝
Մրգի մշուշ է ու մրգի ծուխ է.
Սալորը կապույտ ու ոսկեդեղին,
Հոնի կաթուկը շիկնած ու թուխ է:
Միրգ է ծիծաղում ամեն մի թփից,
Դեղձենու թավիշ, նարընջե ժպիտ,
Կարմիր ճիչ նռան ու կանաչ կրակ,
Կոտրվող շիվեր ու ճյուղեր ծռած...
Քարերի վրա լապտեր խաղողի,
Մրգի մշուշ է ու մրգի մուխ է,
Քաղցրով լցված է տաք սիրտը հողի,
Իսկ մարդու սրտում դեռ դառը ծուխ է։
Քո զարդարանքը խաղողի վազն է,
Ողկույզի նազն է քո զարդարանքը.
Քո հրավառված դեղձենիների
Թավիշը դեղին.
Եվ անգծագիր գորգերը մրգի
Շաղախված հողին։
Քո զարդարանքը սիրո նկարն է,
Նկարած քարն է քո զարդարանքը
Քո զարդարանքը սիրաթով բառն է
Երբեմն դառն է քո զարդարանքը.
Քո զարդարանքը խաղողի վազն է,
Ողկույզի նազն է քո զարդարանքը,
Եվ աստղերով լի քո որդիների
Այրվող երազն է քո զարդարանքը:
Դվինի ջարդված սափորների մեջ,
Հին մասունքներում խոր-խոր դարերի,
Առասպելներում շաղված քարերի
Սրտի մեջ մտած ու արմատ նետած,
Ծփանքով ելած դեղձենի դալար,
Ծաղիկներ նազող ու շիվեր բարակ
-Ճամփեքին հակինթ ուլունքներ թափող
Փշատի ճյուղեր,
Պալատներ դարձող հինավուրց հյուղեր,
Շքեղ շենքերով արթնացող գյուղեր,
Եվ կեղտամռութ և իրար գզող
Թռչող բանակներ
Այրված ու փռչոտ երեխաների,
Որ արշավում եք փայտե ձիերով...
Տուն եք կառուցում,
Բերդեր եք շինում,
Հին պալատների փոշին ցեխ արած,
Իրարու տալով...
Մեծացեք բարով,
Մեծացեք բարով:
ԳՅՈՒՂ ԻՄ
Գյուղ իմ, գյուղ իմ ծաղկաշոր
Չթե աղլուխ կապած մայր,
Քեզ իմ սերը ծխացող,
Քեզ իմ կարոտը անծայր:
Ես մեղավոր որդու պես,
Դու մոր նման միշտ ներող,
Միշտ ժպիտը շուրթերիդ,
Միշտ հոգնած ու համբերող:
Լո՜ւռ, սրտաբեկ ու կարոտ
Ճանապարհին իմ նայող,
Ուրիշների դեմ շռայլ,
Ինչդ քեզնից խնայող։
Գամ ես նորից գիրկը քո՝
Խելքի եկած որդու պես.
Ինչ որ ունեմ աշխարհում,
Ողջը նվեր բերեմ քեզ:
Տամ ուժերս քո այգուն,
Քո քարքարոտ չոր հողին,
Քո արտերին արևհար,
Քո ծարաված խաղողին:
Կածաններին քո փոշոտ,
Անձրևներին քո տխուր
Հասկերին ծանր ու խոշոր,
Աղբյուրներին համր ու լուռ...
Եվ մնացած կյանքս տամ
Քո լուսնաշաղ գիշերին,
Ճամփաներին քո այրված,
Քո գետնաթափ ուժերին...
Եվ կարոտած, կարոտած
Փարվեմ քո տաք փեշերին:
Ես վաղուց եմ բաց թողել
Քո ծաղկավոր փեշերը
Ու դարձել եմ քաղաքի
Մայթերի գերին:
Գյուղ իմ, կանչում է նորից
Ինձ քո թավիշ գիշերը
Ու խստատես հոր նման
Խնդությունը քո լռին:
Երբ նստում եմ քննելու
Իմ շուրջը չարն ու բարին,
Տեսնում եմ չորս կողմերով
Շատ գետեր են գնացել.
Երբ նայում եմ մտասույզ,
Նայում ինձ ու աշխարհին,
Տեսնում եմ որ
Մինչև էսօր
Էլի էն պարզ ու գեղջուկ
Երեխան եմ մնացել:
Հազար մայթ էլ որ անցնեմ,
Հազար պողոտա՝
Ոչ մի ճամփա չի հասնի
Քո մի ողոր կածանին.
Մանկությունից հեռավոր,
Կապույտներով ջինջ ու խոր
Իմ հոգու մեջ մնացած
Քո ծիածանին:
Գմբեթ է հին,
Մոխրամթին,
Կես խոտորնակ ու կես փլած.
Սև ու դեղին
Մամուռ կողին.
Մոմի նման հանգած դարեր,
Ու մեկ ընդ մեջ ընկած քարեր՝
Ատամնաթափ ու խարխլած:--
Շուրջը ամուր բերդի պատեր,
Քարակայուն ու քարատև:
Ո՞վ իմանա թե որ դարում
Ինչ հավատ է պահել ամուր,
Որքան մոլոր սիրտ է փրկել,
Որքան զոհել,
Որքան զրկել,
Ում է կանչել զանգով հնչեղ,
Ո՞ւմ պատկառանք, վախ ներշնչել,
Ո՞ւմ է անվերջ ու անընդմեջ
Աղետների շարքից հանել,
Որքան սերեր թաղած իր մեջ՝
Ո՞ւմ է կոտրել, ո՞ւմ կործանել:
Գմբեթ է հին,
Մոխրամթին,
Կես խոտորնակ ու կես փլած,
Ստամնաթափ ու խարխլած:
Ու մի կակաչ մենակ լռին
Քարը ճեղքել դուրս է եկել
Ու կանգնել է սուր կատարին
Լույս է մաղում,
Կյանք է շաղում
Վառ կարմիրով պարզ ու որոշ
Այդ մրապատ քարաշխարհում
Որպես հաղթող կյանքի նշան
Որպես դրոշ:
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Arno Babajanyan
Cello Concerto
Old Yerevan, Saralanj, 2007
Play Online