Levon Khechoyan
Ճանապարհորդը
Կեսօրից հետո եկան, Դանիելին ասացին, որ նախագահը նրան իր հաղթանակի առթիվ կազմակերպած` հանդիսավոր ճաշկերույթի արարողությանը մասնակցելու է հրավիրում։ Սակայն վաղ առավոտյան զանգահարեցին, հայտնեցին, որ հանդիսությունը ոչ թե չորեք շաբթի, այլ ուրբաթ է լինելու։
Դանիելը երեկոյան Վասակի սենյակը մտավ, ասաց, որ միասին գնան։ Նրանք երկար խոսում էին։ Հետո շախմատ շարեցին։ Համա կարգիչը դադարներով` երգչախմբի մասնակցությամբ սիմֆոնիաներ հնչեցրեց։ Երբ Վասակն ասաց, որ չի ցանկանում մասնակցել, Դանի ելը շախմատի տախտակից հեռացավ, պատու հա նի դեմ կանգնեց։ Տղան ասում էր, որ պաշտոնական արարողա կար գով երեկոները չեն կարող մարդու սրտով լինել, մանավանդ, որ ինքն էլ հրավիրված չէ։ Դանիելը մտածեց դուրս գալ` սակայն չէր մտաբերում, թե հեռանալուց առաջ ուրիշ էլ ինչ կարող էր ասել։ Նա հանկարծ ասաց, որ նախագահն իրեն գիտի, անձամբ ճանաչում է։
Դանիելը կայանատեղիում, մեքենային հարմար տեղ ընտրելու ժամանակ, նախարարների անձայն շարժիչներով մի քանի մեքենաների գալ֊կանգնելը նկատեց։ Մթան մեջ խոսակցություններ լսեց, որ ուր որ է նախագահն էլ է ժամանելու։
Հանդերձարանում վերարկուները տվեցին, երկրորդ հարկ բարձ րա նալիս նա Վասակին հետախուզության վարչության պետի հետ ծանոթացրեց։ Ասաց, որ տղան այս տարի է ավարտել համա լսարանը, ոչ այնքան հայտնի մի թերթում լրագրող է։
Հետախուզության վարչության պետը կանգնեց աստիճանների կեսին, աչքերը կկոցեց, ասաց, որ հիմա կտեսնենք, կիմանանք, կիմանանք։ Դանիելը հիացմունքով նկատեց, որ նա երկու հայտնի գրողների բանաստեղծություններից ներշնչանքով, կախարդող առոգանությամբ ընտիր հատվածներ է արտասանում, մինչեւ գլխի կընկ ներ, որ մեծանուն պոետների գործերից մեջբերումներ անելով հետախուզության վարչության պետը այնինչ խորամանկություններ է բանեցնում։ Նա արդեն սկսել էր Վասակին նոր փորձության են թարկել` իմացության չափը որոշելու համար հարցեր էր տալիս, պահանջելով, որ պատասխանի` իր արտասանած քառատողերում գրողները կանացի կերպարով ինչ են ցանկացել արտահայտել։ Աս ում էր` կամ, որ դու լինեիր գրողի փոխարեն, էլ ինչ մակդիր կօգտագործեիր կնոջ բնավորությունն ավելի վառ ընդգծելու համար։ «Շինել լուսամփոփի պես աղջիկներին»։ Դանիելը տեսնում էր, որ մինչ այդ նրանք կանգնած` կարծես խաղաղ զրուցում էին, հետո Վասակն առաջ էր ընկել, հետախուզության վարչության պետը նրա թիկունքից մի քանի անգամ «Ի՞նչ ասացիր» հարցն էր կրկնում։
Քանի նրանք շատ բարձրաձայն այդպես խոսում էին, այդ ընթացքում Դանիելը հետախուզության վարչության պետի կնոջն ասում էր, որ այո, նա ճիշտ է լսել, ինքը մոտ օրերս դարձյալ ճանապարհորդության է մեկնելու, բայց այս անգամ տղային էլ է տանելու։ Կինը շրջվեց, տարօրինակ ձեւով Վասակին նայեց, երբ մանրահատակը ճռճռաց, այդ ժամանակ Դանիելը նկատեց, որ քառ ա սուն երեք համարից ավելի խոշոր, կապույտ գույնի հարթա կրունկ կոշիկներ են հագին։ Դեղին մազերը փայլփլում են ոսկու նման։
Ուղեկցողը երկրորդ հարկից ընդառաջ եկավ, բոլորը գնացին ետեւից։ Նա ասում էր, որ ուր որ է նախագահն է գալու։
Դանիելն ու Վասակը սեղանի մի կողմից, հետախուզության վար չու թյան պետն ու կինը մյուս` կողք կողքի իրենց հատկացված տեղերն էին գնում։ Դանիելին միանման շարժում ներ կատարելը բալետային դահլիճի հայելիների առաջ վարժություններ կատարել թվաց։ Այդ ամենի հետ, նա ակնթար թային մի հայացքով չորս կողմը նկատեց․ սեղանի մի հատվածը` ճենապակիների կուրացնող փայլով, առաս տաղի այն մասը, որտեղից բրոնզե երեք փողերը լույսի ձյունանման փաթիլներ էին մաղում պարողների վրա։ Ավելի հեռվում կարմիր գորգապատ աստիճաններով բարձրացող պաշտոնյաների նկատեց, որոնք կանանց հետ զուգարաններից էին վերադառնում։ Նրանց թիկունքում մարդաբոյ սեւ խոռոչներ տեսավ, միայն քիչ հետո Դանի ելը գլխի ընկավ, որ այդ ուղղանկյուն մթությունները ոչ թե պատի երկայնքով իրար կողք շարված սեւ կափարիչներ են դագաղ ների, այլ` պատի ճերմակ ֆոնին դրված բարձրախոսներ։ Իսկ խաղա ցող գլուխներով օձերին, որ դուրս էին լցվել գինու տակառ ներից, պարզ վում էր` բոլորակ սյուների կողքերին ծխախոտի մնա ցորդների համար դրված` ավազով լցված աղբամաններն էին ծխում մանվա ծա պատ։ Նա դահլիճի կենտրոնում ավելի լուսավոր մի տարածու թյուն էլ նկատեց` առանձին սեղանի վրա, գույնզգույն, ան հա շիվ վառվող մոմերով, խոշոր եռահարկ տորթը` գագաթին փող կապավոր նախագահի շոկոլադե արձանը։ Դանիելը մերթընդ մերթ շրջվելով` պատասխանում էր իր հետ խոսող ձայներին, նաեւ հզոր բարձրախոսների դղրդյունն էր ընկալում։ Նա աղմուկի, ուրախ դեմքերի միջով իրենց լողալով առաջ գնալն էր տեսնում, միաժամանակ լսում էր` ինչպես է մանրահատակը հետախուզության վարչության պետի կնոջ ոտքերի տակ ճռճռում։
Միանգամից մի քանի բան տեսնելու եւ լսելու պատճառով շփոթեց դեմքերը։ Չէր զանազանում` որ խոսքերն են իրեն ուղղված, որոնք` հետախուզության վարչության պետին։ Սեղանի տակ Դանիելի աչքին Վասակի բոբիկ ոտքերն առան , կողքերին` հանդիսության առթիվ իր նվիրած նոր կոշիկները, արձակ քուղերը դեսուդեն թափված` դեղնա կարմրագույն անձրեւաորդերի նման։
Երբ երաժշտությունը լռել էր, նա նորից սկսեց միջավայրը հստակ ընկալել, սակայն բարձրախոսների դղրդոցից օդը դեռ թրթռում էր ականջների մեջ, պատի ջահերից կախ ընկած փուչիկները դեսուդեն լողալով` դողում էին թելերի վրա։ Դանիելը ափսեն, պատառաքաղն ու դանակն իր դեմ հարմարեցնելու ժամանակ էլ խոսակցություն լսեց, որ սահմանի վրա զինվոր է կորել`հավանաբար թանձր մառա խուղի մեջ չկողմնորոշվելով` հակառակորդի կողմն է անցել․ հետախուզության վարչության պետը լուրը ֆինանսների նախարարին էր հայտնում։ Դանիելին միանգամից հետաքրքրեց անհետացած զին վորի ճակատագիրը` ցանկացավ հարցեր տալ, թե զինվորն ինչ հանգամանքներում է անհետացել` գիշերվա կամ ցերեկվա որ ժամին կամ ընտանիքի որերորդ զավակն էր։ Սակայն նա չհասցրեց հետա խուզության վարչության պետի հետ խոսակցություն սկսել` հարեւան սեղանից երկաթուղու կայարանապետը մեջ մտավ`երկու օր առաջ կենտրոնական հեռուստատեսությամբ Դանիելի մեծ ճանա պար հորդության վերաբերյալ հաղորդում էր դիտել։ Դերա սանն աս աց, որ ճիշտ պահն է հենց նրա կենացը խմելու։ Հետա խու զության վարչության պետի կինը բաժակը ետ քաշելով հրաժարվեց` այդ ժամանակ դերասանը խոսեց ու խոսեց մարդկության համար Դանիելի կատարած արժեքավոր նվաճումների, անկրկնելի սխրանք ների մասին։
Այնուհետեւ տապակած փասիաններ բերեցին` դանակների, պատառաքաղների զարկվելու երկար աղմուկ եկավ։ Դանիելը թռչնի մսի խոշոր մի կտոր դրեց վարչության պետի կնոջ ափսեում։ Հետո նա Վասակի կիսաշրջված դեմքին հավատարմության, տառապանքի եւ Աստված ունենալու հասունություն նկատեց։ Բաժակը հանքային ջուր լցնելով` Դանիելը նրա հետ խոսակցություն սկսեց` եկող տարի մեղու պահելու, մեղրի օգտակարության մասին։ Նա ասում էր, որ ճանապարհորդության ընթացքում հեռավոր մի երկրում, Զատկի երեկոյան իր գլխավերեւով` ինչպես թռչող թռչուն, մարդու կերպարանքով մեղու է անցել, չնայած գիտեր, որ այդ թեմայով զրույցը պատահական էր` Վասակի միայնակ չմնալու համար էր սկսել։ Դանիելը նկատեց, որ նախագահի օգնականը մոտեցավ իրենց սեղանին, ձեռքի նշանով Վասակին կանչեց։ Տղան նստած տեղը կռա ցել էր` սեղանի տակ ոտքերը սեղմող կոշիկների թելերն էր կապում։ Նա հեռվից տեսնում էր, որ օգնականը աչքերը ակնաբների մեջ միջավայրի վրա պտտեցնելով` հատուկ ոճով Վասակի ականջի մոտ խոսում էր։
Հետախուզության վարչության պետը բաժակի գինին խմեց։ Նա ասում էր, որ գիշերը քաղաքի կենտրոնից ձիով մարդու հայտնի արձանն է կորել` այդ լուրը բանկիրին էր հաղորդում։ Ասում էր, որ թանձր մառախուղի պատճառով ոստիկանության պահակային ծառայության աշխատակիցները որեւէ կասկածելի շարժ չեն նկատել։
Զարմացած բանկիրը կասկածամտի դիրք էր բռնել, որ գնդակահարես էլ, ինքը չի հավատա, թե հնարավոր է նման չափերի արձանը աննկատ գետնի վրայով տանել։ Գործին նույնիսկ ուղղաթիռի մասնակցություն էր ակնարկում։ Անընդհատ հարցեր էր տալիս` հնարավորություն չտալով Դանիելին խոսակցությանը մասնակցելու։
Մինչ կորած արձանի շուրջ քննարկումները շարունակվում էին, Վասակը վերադարձավ, Դանիելին հայտնեց, թե օգնականը նախա գահի խնդրանքն էր փոխանցում, որ ինքն իջնի առաջին հարկ, որպես ֆրանսերեն լավ իմացող` Փարիզից ժամանող հյուրերին դիմավորի։ Նրա գնալուց հետո մատուցողուհին անմիջապես սպասքը տարավ։ Դանիելը հասկացավ, որ տղային բաժանեցին իրենից․ դրանում ան ըմբռնելի, նյարդայնացնող բան կար։
Արդեն լցոնված նապաստակներ էին բերել․ մատուցողուհին կա նանց տեղեկություն էր հաղորդում, որ դրանից քառասուն րոպե անց են իշխան ձուկ տալու, նաեւ ասում էր, որ եռահարկ տորթը նախա գահի գալուց հետո է կտրվելու` ինչին բոլորն են այդքան շատ սպասում։
Հետախուզության վարչության պետն անընդհատ հարցնում էր, թե որտեղ է Վասակը, կարող է` ինչ֊որ բանից վախեցել, տուն է գնացել։ Պարբերաբար նույն հարցը տալով` տարակուսանքի մեջ էր գցում Դանիելին, ինչին նա պատասխանեց, որ նախագահի խնդրանքով գնացել է արտասահմանցի հյուրերին դիմավորելու։ Հետախուզու թյան վարչության պետը պաղպաղակի վերջին մեկ֊երկու գդալը կերավ ու հետո ծիծաղեց։ Սակայն Դանիելին սթափեցնողը ոչ նրա հռհռոցն էր, ոչ դեմքի թերահավատ արտահայտությունը, ոչ էլ ինչ֊որ վախեցնող բանի մասին ակնարկները, այլ քիչ անց գլխի ընկավ, որ իրեն միանգամից սթափեցնողը նրա կանաչ թեյի գույնի աչքերն էին։
Այնինչ, Վասակը կարող էր առանց ծպտուն հանելու` շատ ավելի դժվար իրավիճակներ հաղթահարել։ Դանիելին անհավատալի էր թվում, որ նա ինչ֊որ բանից վախեցած, դեռ լույսը չբացված` տուն գնացած լիներ։
Երկու տարի առաջ, անհեթեթ դիպվածով, մեկ ժամվա մեջ կորցրել էր ընկերուհուն, որի հետ առաջիկա տոներին պիտի ամուսնանար։ Աղջկան բարձր ջերմության պահին` առանց ենթամաշկային զգայ նության փորձ դնելու, պենիցիլին էին ներարկել։
Ոչ թե մինչեւ քառասունքն էր խմել, այլ ամռան կեսից մինչեւ խորը աշուն` ուղիղ իննսուն օր։ Քաղաքին մոտիկ ամառանոցում փակվել էր միայնակ․ հորեղբայրները ենթադրել էին, որ առանձնության մեջ ինքն իր հաշիվները կմաքրի։ Բայց դիմացավ մինչեւ Դանիելի ճանապարհորդությունից վերադառնալը։ Գնաց Վասակի մոտ, այդ ժամանակ արդեն դույլերի, մանկական փչովի լողավազանի մեջ առաջին սառույցն էր կապել։
Ավելի ուշ Դանիելն իբրեւ թե առաջին հարկում գտնվող զուգարանն իջավ։ Նա բարեւեց բոլորակ սյունի հետ կանգնած լռակյաց տնօր ե նին։ Գնաց, մի քանի բաց դռնից ներս նայեց, որտեղից թրջված գաջի հոտ առավ։ Ափերի մեջ բջջային հեռախոսներ պահած` խմբե րով աղջիկներ էին մտնում զուգարան, այնտեղ մշտապես վժժում էին ձեռքի էլեկտրական չորացուցիչները։ Բիլիարդի խաղասենյակ էլ մտավ։
Ճեմասրահում Դանիելի ուշադրությունը գրավեցին պատի մեջ դրված, ուռուցիկ ապակիներով ակվարիումի մեջ պտտվող մրի պես սեւ ձկները։ Լեղակագույն խալաթով կինը, որ խնամողն էր, ասաց, որ նրանց առաջին անգամ տեսնելով` փայլող սեւության եւ շրջա պտույտ սահքի պատճառով, իրեն թվացել էր, թե ջրի մեջ ծիծեռ նակներ են լողում, այնինչ, նրանք պիրանյաներ են։ Միայն հետո, ավելի ուշ է ընտելացել նրանց վարքին, որ օրական տավարի մի սիրտ են ուտելու։ Դանիելը շենքի պահպանության ծառայողների առանձ նասենյակն էլ մտավ, հեռախոսը զանգում էր, վերադառնալիս կրկին լսում էր չդադարող զանգը։
Սպասավորը բացեց դրսի դուռը, այնքան մութ էր, որ անհնար էր անգամ սպիտակ աղավնին տարբերել սեւից։ Համոզվելու համար, որ այնտեղ ոչ ոք չկա, մի քիչ կանգնեց, ծխեց։ Վերադարձավ, հանդեր ձապահը կարծես չէր հասկանում Դանիելին, չէր ցանկանում պա տասխանել` «Վասակը որտեղ է» հարցին, հրաժարվում էր ասել` դուրս գալուց տղան գոնե վերարկուն վերցրե՞լ էր։ Սեղանի տակ ֆշշոց բռնկվեց, հանգավ` կարծես ջուր թափվեց կրակին։ Հանդերձապահը բացատրեց, որ պատահաբար էլեկտրասալիկի կողքին պառկած կատվին տրորեց։ Հետո հեռուստատեսությամբ ցուցադրված պատ կե րը մտաբերեց, միանգամից ճանաչեց Դանիելին, ասաց, որ հուզ ված է` այդքան նշանավոր ճանապարհորդի հետ անսպասելի հանդիպելուց։ Դանիելը նկատեց` նա բարձրահասակ էր, սեղանը` ցածր, արմունկները սեղանին էր դրել։
Դանիելն իր ճանապարհորդական դիպվածներից էր պատմում հանդերձապահին, աքլորի կատարի նման կարմիր ռետինե ձեռնոցներով հավաքարարին, շենքի էլեկտրիկին, մեկ էլ նրա կողքին հայտնված լեղակագույն խալաթով կնոջը, որ երբեմներբեմն ան ջատ վում էր խմբից, վազում, վազում, մի ոտքով թպպացնելով, կանգնում էր սալիկավոր միջանցքը թեք կտրող օխրայագույն ճիճու ների վրա։
Նրանք Դանիելին տեղեկացրին, որ ավտոկայանատեղիի հսկիչը լուրջ պատճառներով շտապ տուն կանչվեց։ Հանդերձապահը նրան ասում էր, որ խնջույքի մասնակիցների մեքենաներին պահակություն անելը կարեւոր գործ է, նախագահն է հանձնարարել, որ տղան ժա մա նակավորապես հսկիչին փոխարինի։ Վասակի հետ այդպես վարվելու համար, հասկանալի է, Դանիելը նրանց ներկայությամբ դժգոհություն չհայտնեց։
Աստիճաններով հյուրերից մեկի որսորդական շունն էր սլացքով իջնում։ Դռների մեջ Դանիելի` մատուցողուհուն տեսնելն ու այդ պահին հանդերձապահի ոտքերի տակ շնից հայտնաբերված` զարկվող կատվի, սեղանին` զանգի նման կենտ մի վնգոցով ընկնելը մեկ եղավ։ Ցնցվող մարմնի հետ նրա դնչի վրա դողէրոցքով էին բռնվել երեք֊չորս բեղերը։ Հանկարծակիի եկած մատուցողուհին խորովածով լիքը սկուտեղը գցելու համար տնօրենի առաջ արդա րանում էր, որ իրեն թվացել էր` այդ պահին ոչ թե կատու, այլ ականջի տակ, ինչքան ուժ ուներ, մարդ ճչաց։ Մի ոտքից ելած կոշիկը որոնելով լացում էր` շունչը վեր֊վեր քաշելով։
Նա երկրորդ հարկ բարձրացավ, երկար նախագահի օգնականի հետ էր խոսում, ցանկանում էր ասել, որ Վասակին անհապաղ ետ բերեն` այդ ի՞նչ մեթոդ են գործածում նրա հանդգնությունը պատժելու համար։ Մինչ ուզածը կասեր, կարմիր կոստյումով օպերային երգիչը կանգնեց` նախագահի մուտքը ողջունելու համար հուժկու գոռալով, իտալերեն մի արիա սկսեց։ Դանիելն իրեն բռնեց այն մտքի վրա, որ համարձակությունը քիչ է` Վասակի համար օգնականին հան դիմանելու։ Նա վերադառնում էր իր տեղը, օպերային երգիչը միան գամից լռեց։ Պարզվում էր, որ սխալվել, նրան երգելու նշան էին տվել` ետեւի գաղտնի դռնով դահլիճ մտնող մեկին շփոթել էին նախագահի հետ։
Դանիելը նստելու ժամանակ լսեց, որ ձիավորի հայտնի արձանը մառախուղի ցրվելուց հետո մի ձորից են հայտնաբերել։ Ճշտվել էր, որ այնտեղ գաղտնի ձուլարան էր եղել, բայց այդ հաջողության հետ մի մեծ դժվարություն է ծագել,֊ տեղեկացնում էր հետախուզության վարչության պետը,֊ ասում էր,֊ գտնելուց հետո պարզել էին, որ ձիու ամոր ձիները բացակայում են,֊ ասում էր,֊ չնայած գողերը դրանով արձանին այնքան էլ մեծ վնաս չեն տվել, բայց քանդակագործը բարդ մարդ լինելով` հակառակն է պնդում, կտրականապես հրաժարվում է` առանց ամորձիների ձին կանգնեցնել պատվանդանին։ Սպառնում է` դատարան կամ հեղինակային իրավունքներ պաշտպանող միջ ազ գային կազմակերպություններին դիմել։ Հետախուզության վար չու թյան պետն ասում էր, որ հիմա վաշտերն ամբողջ ձորը մի քանի կիլոմետր շառավղով տակնուվրա են անում, առեւանգողները գուցե դեռ չեն հասցրել` ձուլել ամորձիները։ Գործից հասկացող մարդիկ էլ քանդակագործի հետ անընդհատ բանակցություններ են վարում, որ համաձայնվի` գոնե մինչեւ լույսը բացվելը, անցուդարձի սկսվելը, թեկուզ այդպես, արձանը տեղը դնեն։
Նա այդ ամենը ակադեմիկոսին էր պատմում, բայց Դանիելն էլ խոսակցության մեջ մտավ։ Նրան շատ հետաքրքրեց, թե գործից հասկացող այդ ինչ մարդիկ են, որ անընդհատ քանդակագործի տուն գնալ֊գալով` բանակցություններ են վարում, համոզում են նրան, որ թույլ տա` էգ ձին դնեն պատվանդանին։ Սակայն հետախուզության վարչության պետը չհասցրեց բացատրություն տալ Դանիելին․ սպի տակ մազերն ու բեղերը հարդարելով, ժպտադեմ, կեցվածքներ էր ընդունում սեղանի մոտ հայտնված պոլորոիդով լուսանկարչի առաջ։ Եվ ինչ֊որ բան էր ասում կնոջ ականջին` լեզվով բլթակը շոշափելով, նա էլ իբրեւ թափով բերում, ապտակ էր թեթեւ չլմփացնում նրա ձեռքի երեսին։
Դանիելը մինչեւ հետախուզության վարչության պետի հետ նորից սկսեց նախկին խոսակցությունը, բարձրախոսները միանգամից լռեցին։ Դահլիճի կենտրոնում պարողները քարացան, նրանց բարակ հագուստների տակ ողնաշարների սյուներն էր տեսնում։ Կարմիր կոստյումով օպերային երգիչը կրկին ելավ ու միանգամից հուժկու գոռալով` իտալերեն բառերով նույն արիան էլի սկսեց, բայց անմի ջա պես էլ դադարեցրեց, որովհետեւ նրան թվացել էր` երաժշտու թյունը անջատելով հասկացնում են, որ նախագահի մուտքը ողջունելու իր հերթն է հասել։ Սակայն Դանիելը նկատեց, թե ինչպես նվագողներից մի քանի հոգի հեռվից ձեռքի թափահարումով տեղեկացնում էին, որ լռի` բարձրախոսների ապահովիչն է վառվել։
Հետո նա պատի տակ` ցածր բեմահարթակի վրա, հաղորդավար նրբակազմ աղջկան տեսավ` երաժշտական գործիքների արանքում երեւալ֊անհետանալով, թնջկված էլեկտրալարերն էր տնտղում, կռա նա լիս նկատվում էր մեջքի զսպա նակված կատվային կորը, պղնձա գույն կոնքերի բացվածքին միանում էր սեւ շերտը տրուսիկի։
Այնուհետեւ Դանիելը հանկարծակի սկսեց հետաքրքրվել հարեւան ցի նստած, ինստիտուտի ռեկտորի լեզվաբանության բնագավառում հասած մեծ նվաճումներով։ Նրա հայտնագործությունների կարեւո րու թյունը հասկանալու համար շատ հարցեր էր տալիս։ Ռեկտորի կինը, որի կրծքին կարմրագույն վարդ էր ամրացված, Դանիելին ասաց, որ դա պատերազմող մի զինվոր էր ուղարկել խրամատներից` հետագայում պատահաբար ականի վրա զոհված։ Բայց անմիջապես էլ անհրաժեշտ համարեց պարզաբանում տալ, որ նա իրականում ականի վրա չէր զոհվել, այլ ձեռքի թաթն ու մի աչքն էր կորցրել, բայց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ չէր ցանկացել ապրել։ Հիմա ինքն ուր էլ գնա, վարդից չի բաժանվում։
Դանիելը բաժակը խփեց` զրնգացնելով ապակին, ռեկտորը չցան կացավ նրանց միանալ, երկուսով կոնյակ խմեցին։
Աստիճանաբար սկսեց միկրոֆոնով խոսող նախագահի դասղեկին ընկալել` նրա դպրոցական տարիներից էր պատմում, օրինակելի վարքից, լեգենդար շարադրություններից։
Դանիելը հասկացավ, որ նույն վիճակն է․ կոնյակից, զրույցներից, լողացող պատկերներին հետեւելուց ոչինչ չի փոխվում, ափի մեջ գնդած անձեռոցիկը գցեց ափսեի մեջ, ելավ։ Դեռ սեղանից չհեռացած` նախագահի օգնականը ընդառաջ եկավ, իր ձեռքերը վերցրեց ափերի մեջ։ Այդ շարժումը նա փոքրիկ երեխային քայլ անել սովորեցնելուն նմանեցրեց, երաժշտության ռիթմի հետ ճոճվելով` իրեն պարողների մեջ էր տանում։ Քիչ ուշ, Դանիելը տեսավ, որ ինքն էլ է պարում։
Առաջին հարկում, երբ հանդերձապահը վերարկուն էր դնում սեղա նին, պատռվող լրագրի չոր խշրտոց լսվեց, նա հարկ համարեց Դանիելին բացատրություն տալ, որ արմունկով էր կպել, դա լաքա պատ թղթե տոպրակի շրշյունն էր` կատվին է մեջը դրել, որ առավոտ յան ավտոմեքենայով քաղաքից դուրս` թաղելու տանի։ Մետաղյա համարանիշը վերարկուի տեղը կեռիկից կախելուց հետո ասաց, որ րոպե առ րոպե նախագահի ժամանելուն են սպասում` եռահարկ տորթն այդ ժամանակ են կտրելու, նաեւ հայտնեց, որ տորթի համար մոտավորապես ութ հարյուր ձու է օգտագործվել։
Քիչ հետո Դանիելը հասկացավ, որ անձրեւի տակ է` ծեծվող թիթե ղի այդպիսի զնգռտոցը լեփ֊լեցուն ջրհորդանից էր գալիս։ Դեռ ավելի շատ մութ էր։ Դանիելը ձեռքերը շալվարի գրպանը մտցրեց, շենքի հարավային կայանատեղին գնաց։ Փոսերի մեջ այնքան ջուր էր կուտակվել, որ երբ ընկնում էր մեջը, չլմփում էր։ Նա իրեն բռնեց այն մտքի վրա, որ անձրեւից վախեցած չէր լինի տղան․ ինքը նրան է որոնում։ Քայլեց մեքենաների շարքերի միջով։ Ծանր անձրեւի պատ ճառով կրկին մեքենաներից մեկի հակաառեւանգման ազդա նշա նը միացավ` լույսերի դեղին թարթոցով։ Դանիելը կանգնեց, որովհետեւ քամին մի բանի ուժեղ խփեց, միայն երկրորդ անգամ լարված դիտելուց հետո նկատեց, որ դա պլաստիկե մեծ աղբամանն է։ Հեռվում` բարձրահարկ շենքի ետեւից, լուսաբացի ճերմակ սյունը բարձրացավ։ Հետո Դանիելը տղայի կողքին էր` անձրեւի տակ։