Levon Khechoyan

Փոխանակություն

Ամբողջ գիշերը չէինք քնել։ Այդ գյուղի երկու հյուսնն ու երեք օգնականները մինչեւ լույսը բացվելը, երկու դագաղ էին պատրաստել։

Ամեն ինչ մանրամասն քննարկել էինք եւ ամեն մեկն իր անելիքը հստակ գիտեր։ Երբ մթի մեջ լույսի ճերմակը նշմարվեց ու դեռ տաք չէր, այդ գյուղից մեկը՝ սառցակալած գետինը թխկթխկացնելով, գանգուր, հողատարած մառախուղի միջով եկավ։ Պատի տակ կանգնած, ծխախոտները բերաններին, տղաներին ասաց․ «Տրամադրություններդ ո՞նց է»։ Ասին․ «Լավ»։ Ասաց․ «Գիշերը մի դեպք է պատահել, պատմե՞մ»։ Ասին․ «Պատմիր»։ Ասաց․ «Ուրեմն, մեր գյուղում մի բիձա ցեղական խոյ ունի, պատահում է գյուղացիք նրանից խնդրում են խոյը՝ տանում իրենց ոչխարների մոտ։ Այսօր գիշեր Բեյբութը, դուք նրան չեք ճանաչի, սուսիկ֊փուսիկ մարդ է, քիչ է իջնում գյուղամեջ, ինքն էր տարել, ասում են` առավոտյան խոյը վերադարձրել է, հետն էլ երկու զույգ գուլպա, մի զույգ թաշկինակ է բերել։ Ասել է․ «Սրանք էլ փեսացուի նվերներն են»։ Տղաները չէին ծիծաղում, գյուղացին ասաց․ «Ձեզ իրական պատմություն պատմեցի, նվերներն իմ աչքով եմ տեսել»։ Տղաները ժպտացին։ Գյուղացին ասաց․ «Դե լավ, ես գնացի, դուք ձեր գործերին նայեք»։ Ասաց․ «Այսօր առավոտյան ձյուն պիտի գար, ասացի՝ պետք չէ, այսօր տղաները գործ ունեն, իսկ վաղը, ասացի, թող ինչ ուզում է լինի։ Տեսա՞ք, ձյուն չեկավ։ Այդպիսի կարեւոր գործի, չոր ճանապարհով գնալը լավ է։ Թե չէ ձյունից ցեխ դարձած կավահողը կպչում է ճանապարհ գնացողի սապոգներին ու շուտ հոգնեցնում»։ Ասաց․ «Դե լավ գնամ»։ Մենք չպատասխանեցինք։ Հրամանատարը ժամացույցին նայեց ու նրանց հետ ռադիոկապի մեջ մտավ, ասաց․ «Գալիս ենք»։ Թարգմանիչը նրանց խոսացածն էլ թարգ մանեց, ասաց․ «Նրանք էլ են գալիս»։ Համարյա ամբողջ գյուղը դուրս էր եկել մեզ ճանապարհելու եւ մեր վերադարձին սպասելու։ Թաշկինակն աչքերին սեղմած կանանց ու սսկված տղեկների մոտով ու խնձորի այգով անցանք, մտանք երկ կողմյա լեռնաշղթաների արանքն ու հարթավայրով, գետին համ ընթաց՝ իծաշարուկ իջնում էինք ներքեւ, վերջից գալիս էր մեր «Ուազ» մեքենան։ Հրամանատարը հեռադիտակն աչքերին դրեց, ասաց․ «Նրանք էլ են ուազով գալիս»։ Երբ խաղողի այգիներին հասանք, մենք բոլորս էլ գիտեինք, որ այդ պահից մտանք աջ կողմի լեռներում թաքնված նրանց նշանառուների նշանակետերի օղակների մեջ ու այդքան երկար ճանապարհն՝ այնտեղից մեզ տեսնող սուր աչքի հետ միասին պիտի անցնեինք։ Խաղողի վազերի մեջ ժամացույցի ճշգրտությամբ պարբերաբար մի թռչուն էր կանչում։

Ձախ կողմի լեռնաշղթայի ամբողջ երկարությամբ մեր գնդացրորդներն ու նշանառուներն էին դիրքավորված ու նրանցից բանակ ցությունների եկողներն, արդեն «Վիշապաքարի» մոտից մեր նռնականետերի հսկողության տակ էին։ Նրանց հայտնի էր այդ։ Իմ առջեւից քայլող՝ մեր ջոկատի արձակագիրը շրջվեց դեպի ինձ, իր ջրամանը գոտուց կախ էր, ինձանից ջուր ուզեց, հետո ընթացիկ ասաց․ «Տեսնո՞ւմ ես ինչ արեւ է, այսպիսի տաք օր սպասու՞մ էիր»։ Չպատասխանեցի։ Ջրամանը վերադարձրեց, ասաց․ «Առավոտյան, պատի տակ, որ կանգնած էինք, փեսացու խոյի մասին պատմող այն մարդը գիտե՞ս ով էր»։ Ասացի․ «Չէ»։ «Էն տղայի հայրն էր։ Նրանց մոտ գերի գտնվող երկու տղաներից մեկը ծնողներ չունի, փոքրուց էս մարդը որբանոցից վերցրել է ու որդեգրել։ Առավոտ շուտ եկել էր, հարյուր տարվա հնություն ունեցող պասմություն էր պատմում, որ իբրեւ թե ճանապարհից առաջ մեզ արիացնի»։ Խոսելու ցանկություն չունեի, ասաց․ «Բայց եղանակի մասին մարգարեությունն ինչ ճիշտ էր, ես դրա մերը, գոնե մի շիշ օղի էլ չէր բերել։ Այ քեզ արեւ, ես հաստատ համոզված եմ, որ նա երկնքի հետ խոսում է»։

Նա խոսելուց «մարգարեանալ», «արիանալ», «երկնքի հետ խոսել», միշտ էլ դրանց նման վերամբարձ բառեր էր օգտագործում ու անընդհատ իմ մեջ նրա հետույքին հասցնել ու ցանկություն էր առաջանում։

Մի անգամ էլ, դիրքում կանգնած ժամանակ, բարձրացել էր ժայռի վրա ու գոռացել․ «Էհ, հեյ», երբ նրան հարցրի ինչո՞ւ էր առավոտ շուտ էշի նման զոռում, ասաց․ «Էս երկրի սահմանապահ փշալարն եմ։ Գոռում էի, որ ներքեւում խաղաղ քնեն»։ Ասի․ «Թիկունքով բաց կանգնել էիր նրանց դիրքայինների առաջ, եթե նրանք խելք ունենային, հաստատ քեզ խաղաղ քուն կուղարկեին»։

Երբ գերի վերցրած նրանց աղջկան անտառ տարանք ու կրակ վառեցինք, աղջիկը խոշոր կաթիլ արցունքներով լալիս էր ու թրջել էր թեզանիքը։ Անտառի լռության մեջ, բոլորին լսելի, մոշահավի ոտքերի տակից ճտտոցով հացենու ճյուղ ընկավ գետնին։ Աղջիկը ճչալով, տղաների բազմության միջով վազեց արձակագրի մոտ, ասաց․ «Ինչ ուզում եք արեք, միայն կրակը չգցեք»։ Թարգմանիչը թարգմանեց, թե․ «Նրանց աղջիկն ասում է՝ իրենց հավատն արգելում է կրակով մեռնելը»։ Արձակագիրը

նրանց աղջկա վրա գոռում էր, որ հեռանա իրենից։ Տղաները գրողին ասացին․ «Մեկ է մեզ պետք չէ, իրենց կողմն էլ դրան չի ուզում»։ Աղջիկը մեր լեզվով ոչ մի բառ չէր հասկանում, միայն բնազդով նրա աչքերից զգում էր, որ միայն նա կարող է իրեն պաշտպանել։ Արձակագիրն ասաց․ «Սրան հեռացրեք ինձանից, տարեք»։ Տղաներին գոռաց․ «Վերջ տվեք, թողեք»։

Անտառի բացատի ձյունը շուրջանակի ծեծված՝ ոտնահետքը ոտնա հոտքի վրա դաջված էր։ Տղաները եկան մոտեցան արձակագրին, ասացին․ «Մեր ջոկատի կողքիդ կռվող Մոսոյին հիշիր, նրան իրենք ի՞նչ էին արել»։

Արձակագիրը եկավ, կրակի ու ճերմակ գուլպաների վրա կարմիր ու կապույտ անհամադիր գույների երիզներով, խոշոր արցունք֊ար ցունք լացող աղջկա եւ նրանց մեջտեղը կանգնեց, ասաց․ «Ամենա սարսափելին էն կլինի, երբ կսկսեն թշնամու մեռածների ոգիները մեր մեջ բնակվել»։ Տղաները նրա բարդ ասածը հասկացան, ես էլ հասկացա, բայց մեջս նրա հետույքին հասցնելու ցանկություն էր առաջացել։ Հետո մեզանից շրջվեց, համարձակվեց՝ ձեռքն ինչպես ազջիկների ուսին են դնեում, դրեց նրաց աղջկա ուսին, ասաց․ «Դիմացիր, քեզ դիմանալ է պետք»։ Թարգմանիչը թարգմանեց, թե նրանց աղջիկն ասում է․ «Եթե պրծնեմ ու տուն էլ վերադառնամ, ես չգիտեմ՝ էսպես վախենալուց հետո ես կապրե՞մ»։ Արձակագիրը նրան հայհոյեց, ցուցամատով ուսը բզեց, գոռալով ասաց․ «Ի՞նչ պահանջ դնելու մասին է խոսքը։ Կգնաս, կբնակվես երկնքի հետ խոսող էն գյուղացու տանը, որ տղային մի տարի է տարել են, կտեսնես այդքան երկար ժամանակ, անսահման վերեւի հետ առավոտից իրիկուն խոսելով ապրել հնարավո՞ր է»։ Կրակը ձյունով հանգցնելուց հետո նրան հարցրինք, ինչո՞ւ այդպես արեցիր, բոլորի ներկայությամբ հայտարարեց․ «Որոնեցի, մեջս ատելություն չկար»։

Այսօր գիշեր էլ, երբ այդ գյուղի երկու հյուսնն ու երեք օգնականները մինչեւ լույսը բացվելը դագաղ էին պատրաստում ու հետո, երբ լուսաբացին մոտիկ, լռության մեջ աղյուսե պատի տակից բոլորին հայտնի երկու կրակոցը լսվեց ու գյուղի անտառոտ ու ժայռոտ մասից շնագայլերը սկսեցին լացել ու հռհռալ, արձակագիրը հանկարծահաս տագնապով ասաց․ «Արդեն չորրորդ գիշերն է՝ մոռացել եմ քնելուց առաջ «Հայր մերը» ասել»։ Քանի գնում հանդիպակաց կողմերից իրար էինք մոտենում։ Հրամանատարը մի անգամ էլ հեռադիտակն աչքերին դրեց, ասաց․ «Նրանց թիկունքում, իրենց գյուղի մոտ, շատ հավաքվածներ կան, հարազատները պատանդներին են սպասում»։

Երկու օր առաջ, մեզ մոտ գտնվող գերիների անձնական փաստա թղթերի համարներն էին հաղորդել նրանց ու փոխանակության օր նշանակել։ Գերիների կենդանությունը հավաստելու համար, ասա ցինք․ «Խոսեք ձեր հարազատների հետ»։ Խոսեցին։ Նրանք այնտեղից ասացին․ «Ճիշտ է, մերոնք են»։ Հրամանատարն ասաց․ «Երրորդն էլ կա, աղջիկ է»։ Նրանք ասացին․ «Երրորդը մեզ պետք չէ»։ Հրամա նատարի ճակատին քրտինքի կաթիլներ կային, ասաց․ «Քսանմեկ տարեկան աղջիկ է»։ Թարգմանիչը նրանց ասածը թարգմանեց, թե․ «Ուզում է տասը տարեկան լինի»։ Նրանք իրենց մոտ գտնվող մեր երկու գերիներին հերթով ռադիոկայանի խոսափողը տվեցին։ Մեր կողմից գյուղացին խոսեց․ «Հա, Տիքուշն է, ես եմ, ես։ Մի վախենա տաք է լինելու, կտեսնես, վաղը չէ մյուս օրը ձյուն չի գա։ Ձյուն պիտի գար ասացի պետք չէ»։ Հետո հիշեց, ասաց․ «Հլը մի հատ Վահրամ բիձա ասա»։ Ծիծաղում էր․ «Հի, հի, ինքն է, Վահրամ ասել չգիտի, մեծացավ էլ, մեր հարեւան Վահրամ բիձային Վայրամ էր ասում, ինքն է, հի, հի ինքն է, տոշնի ինքն է»։

Ծիծաղից արցունքոտ հազաց, սպիտակ երկար մորուքը սղալեց, խոսափողի կոճակը դարձյալ սեղմեց, ասաց․ «Ձյուն չի գա ու այդ օրն էլ հավքը երգելու է թփերի մեջ։ Հավքը կերգի, իմացա՞ր»։ Մենք հավաստիացանք, նրանց ասացինք․ «Մերոնք են»։

Հետո նրանց հետ ճակատ֊ճակատի, ծխել֊ծխելով, գետին համընթաց եկանք, մի քանի դար ու փոսեր էլ անցանք ու կանգնեցինք դեմ ու դեմ։ Բարեւեցինք իրար։ Ասացինք․ «Լավ կլինի միմյանց թույլ տանք, դաշտերը մշակենք։ Գյուղացուն ապրել է պետք»։ Համա ձայնությունը երկուստեք էր։ Երկու՝ մեր ու նրանց հրամանա տար ները դաշտային պայուսակներից քարտեզները հանեցին, կարմիր մատիտով նշումներ արեցին։ Հետո ասացին․ «Բերեք գերիներին փոխանակենք»։

Նրանք իրենց «Ուազից» երկու դագաղ հանեցին, մենք էլ՝ մեր ու գետին չէ, դագաղներին էլ չէ, իրար էինք նայում։ Մեր ու նրանց հրամանատարների կրծքներից աջ ու ձախ կողմյա լեռների հետ գործող ռադիոկապի հաղորդիչներն էին կախված, նայած թե նրանք ինչ հրաման կտային։ Գյուղից մեզ հետ եկած՝ գերիներին ճանա չող ներից մեկը դագաղը բացեց, նայեց ու ասաց․ «Հա, մերոնք են»։ Մեր բժիշկը ձեռքի ափի երեսը կպցրեց մահացածի հենց թեւատակի վերքին, արյան բարակ շիթի հետ նիհար կողոսկրերի վրայով իջավ մինչեւ տրուսիկը, ասաց․ «Երկու ժամ էլ չկա, ինչ գնդակահարել են», ասաց․ «Նրանք մեզ են խաբել, մենք էլ՝ իրենց»։ Վերադառնում էինք, խաղողի վազերի մեջ հավքը դեռ կանչում էր ժամացույցի պարբե րական ճշգրտությամբ։ Մեզ հետ եկող՝ դիակները զննող գյուղացի բժշկին ասի․ «Ուզում եմ այդ ձայնը մտապահել, էդ ի՞նչ թռչուն է կան չողը։ Տարվա այս եղանակին դժվար թե բու լինի»։ Ասաց․ «Բու է, բա ինչ է, բուն տաք երկիր չգնացողներից է։ Չգիտեմ, մոշահավն այդպիսի ձայն հանու՞մ է»։

Դեռ ձմեռ էր, բայց տաք, պայծառ ու արեւոտ օր էր։

Be the first who will comment on this
Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March

Flowers in a Pitcher
Flowers in a Pitcher
Play Online