Ler Kamsar

Ռումբ

(Դիվանագիտական տեսիլք)

Վերջապես հայկական հարցը լուծվեցավ․․․

Մի զարմանաքայո՛լուծվեցավ։

Բանն այսպես պատահեցավ։ Եվրոպական դիվանագիտությունը մի կամք, մի հոգիիրենց բոլոր գիտական ու բարոյական հասակով կանգնածորոշում կայացուցին մինչև երեկո՝ արևի մտնելը այնպես մը ընելորՀայկական հարցգոյություն չունենա աշխարհիս երեսին։

(Շատ հետաքրքիր է, տեսնենք ատ ինչպես կըլլա)։

Հա՛։ Է՜ատ ի՞նչպես ընենքի՞նչպես չընենքըսին ու որոշեցին անմիջապես կանչել Պողոս փաշայինԱհարոնյանին ևդատիմնացյալ բոլոր ժառանգներուն, անոնքորք այդդատովկապրին, ու խոսել հետերնին։

-Ըսե՛ իրենցոր այսօր մինչև իրենց դատը չլուծվի՝ արևը մայր չի մտնի‚ - պոռացին կանչողին ետևեն։

Հայ պատվիրականությունն այս լսելով՝ հանկարծակիի եկավայնպես ինչպես մեկը քսանչորս ժամվա ճամփորդության համար պատրաստություն տեսնե ու հինգ վայրկյանեն ըսեն՝ հասար։ Սանկ տեսակ մը կըլլա մարդ։

Դատի լուծումն իդեալն էր իրենցսակայն մենք գիտենքոր իդեալներուն այսքան շուտ հասնելը քիչ մը․․․ անհարմար է։ Բայց ինչ ալ ըլլար՝մինչև երեկո։ Անգլիան մինչև իսկ ձեռքը պեխերուն էր տարեր (որը ածիլված էր) ու ըսեր էր՝ասոնք կկտրեմեթե չլուծեմ։

Ելան գացին։ Ի՞նչ ընեինխոմ մարդուն պեխերը կտրելուն չէին կրնար պատճառ դառնալ։ Շարքով կեցան դիվանագիտության առջևըստ իրենց ընկալյալ սովորությանձեռքը խաչաձևվիզը քիչ մը ծռած դեպի վեց վիլայեթները։

-Ո՛չո՛չ ամենևին։ Կանգնեցեք ուղիղհպարտմինչև իսկ անպատշաճ։ Կուզեք պառկեցեք (ինչպես բժիշկները մեռնելու հիվանդին կըսենինչ կուզես կեր) ձեր դատը լուծվելու է այսօր‚ - գոչեց վճռական դիվանագիտությունը։

Երբեք այդ դեմքով չէին տեսած դիվանագիտությունը։

-Կերևի ձանձրացել եք մեզմե։ Ձեզ նեղություն պատճառեցինք․․․

-Եթե չեք վիրավորվի՝ այո՛սաստիկ։ Մինչև անգամ ավելին- Եվրոպիո մեջ կամ մենք՝ կամ դուք։ Այսքան հոգովկանանցովերեխաներով գալտարիներով մեկի տունը նստել՝ ներեցեք ըսել․․․

-Գիտենքչըսեք ալ գիտենքոր անվայել է‚ - կտրեց Պողոս փաշան ու Ահարոնյանին դառնալով՝ խիստ ցածր.

-Ես որ կըսեի կնիկդ ետ ճամփե․․․

-Ինչո՞ւդուն 60 տարու ես չես ճամփեր։

-Այդպես կընեքոր այսպես կըլլա։

-Լավկարճ կապե (Դեպի դիվանագիտություն) Ձեր ողորմած կամքը թող կատարվի։

-Բոլո՞րդ եք դատին պաշտպանները։

-Բոլորս։ (Չեմ գիտեր Պողո՞սն էր ըսավ, թե Ահարոնյանը)։

-Լավ մտիկ ըրեքքնած մարդ չըլլա ներսը։

Պատվիրակները երկու հատվածի բաժնվեցանԱհարոնյանը իր մարդոց հաշվեց։ Պողոս փաշան՝ իր։ Երկուսի հաշիվները չնչին տարբերությամբ ճիշտ դուրս եկան (Պողոսը Ահարոնյանին չէր հաշվեր Ահարոնյանն ալ Պողոսին)։

-Ճիշտ է‚ - ըսին միասին։

Ան ատեն դիվանագիտությունը թշերն ուռցուցոտքի ելավկում մը ջուր առավ բերան (ուրեմն ճառ պիտի խոսեր) ու անշարժ կեցավ։

Պատվիրակության կռնակն ի վեր սողաց բարակ դող մըու պաղ քրտինք մը վերեն սկիզբ առնելով վար կուգար։

-Դիվանագիտությունս միաձայն որոշեց հայկական հարցը արմատապես լուծելու համարվերացնել Հայաստանը երկրագնդի երեսեն․․․

Ունկնդիրներիս ոտքի տակ ռումբ պայթեցավ (այս խոսքին վրա Ահարոնյանը կուզեր վար իյնալբայց տեսնելովոր Պողոսը կենդանի մնաց՝ ինք ալ չմեռավ․․․ ու մինչև անգամ խոսեց)։

-Մեր էքսպերտներըհարգելի միսթրպիտի ցուցնեն, որ ատիկա համարյա անկարելի է։ Այդ երկիր մենք ավանդ ենք ստացեր Նոյենինչպես ձեզի ալ հայտնի էտապանը Մասիսին վրա իջավ։ Հետոկարծեմ գիտեքոր Աստված դրախտին մեջ հայերեն է խոսեր (կուզեր բանալ Չամչյանը), հետոհետո․․․ (Պողոսին մշտելով) երկու փաստ ալ դուն հիշե։

-Գիտեմգիտեմ‚ - առանց լսելուխոսքը կտրեց դիվանագիտությունը, - ձեզ ի պաշտոնե կիյնա փաստել։ Համեցեք առանձնասենյակս‚ - ըսավ ու ներս քաշվեցավ։

Սենյակին անցքը նեղ ըլլալովՊողոսն ու Ահարոնյանը կես ժամու չափ չկրցին ներս մտնելվասնզի Պողոսն կաթողիկոսի ներկայացուցիչն ըլլալովչէր կրնար Ահարոնյանեն ետքը մտնելիսկ Ահարոնյանն ալ իր կարգին անդրանիկ կառավարությանը փոխանորդն ըլլալովանհարմար կսեպեր վերջը երթալ։ (Ու թեև վերջը մտավբայց ելնելուն ուշք վրան պահեցոր Պողոսեն առաջ ելնե)։

-Հասիրելիք‚ - այս անգամ արդենմտերմորեն շարունակեց դիվանագիտությունը։ ՀայՀայաստանկըսեք ու կքալեք։ Երկրիս երեսին հավերժական ժառանգություն չկա։ Կըսեք Նոյեն եք առերՆոյի՞ն ով էր տվեր Աստվա՞ծը։ (Ժպտաց)։ Թույլ տվեք նկատել քիչ մը․․․ քիչ մը․․․ Աստված գոյություն չունի։ Երկիրը ով տիրեցիրենն էուրիշ արդարություն չկա։ Ձեր երկիրն առաջ խալդիներունն էրի՞նչ իրավունքով քշեցիք ու տիրացաք երկրին։ Ան ատենքշեցիք, հալալ էր ձեզիբարի վայելումն։ Պատմության մեջ երբ ուժեղ եք եղեր՝ Հայաստան եք ունեցերերբ թույլ՝ կորսնցուցեր։ Հիմա թույլ եք։ Մեզի կըսեք եկեք կռվեցեք թյուրքերու հետ և երկիրն առեք տվեք մեզի։ Լավկռվին մեջ զոհեր կիյնանես ո՞ր անգլիացի մորն ըսեմտուր քո երեսուն տարեկան տղայիդ, որը չորս փոքրերու հայր է, տանեմ հայերու համար սպանեմոր անոնք կառավարություն ըլլանԵրևանին մեջ պառլամենտ կազմեն ու ծալապատիկ զրույցի նստեն։ (Ներքին զայրույթ)։

Դիվանագիտությունը կում մը ջուր խմեց։

-Կըսեք թյուրքերուն հետ գեշացեք։ Կրնա՞նք։ Չէ՞ մեր ապրուստը մահմեդական ժողովրդի վրա է։ Երեք հարյուր միլիոն են (մարդհայկական չեք չհասկնաք)‚ միլիոն մը հայության համար ելնենք անոնց խաթրը կոտրե՞նք։ Դժգոհ ժողովուրդ կառավարելը դյո՞ւրին բան գիտեք։ Եթե Հայաստանը ձեռքերնեն առնենք դժգոհ կմնան կոտորե՞նք բոլորին։ Երկրագունդը կամայանա։ Մեզի կըսեք զսպեցեք մահմեդականությանըոր մեզի չդիպնան։ Լավբայց ատ ի՞նչպեսան մեծդուք պզտիկքով քովի կպառկեքմեկ ալ գիշերը դուրս երթալուն ոտներդ կկոխեկամ անզգույշ շարժումով մը արմունկը աչքերուդ կզարնե դե ելիր ապացուցեոր դիտմամբ ըրավ․․․ Ազատեցեք մեզի, ի սեր Աստծու, վերջ տվեք․․․

-Ի՞նչպես կուզեքոր ընենք։ Մեր աշխարհ գալը թյուրիմացութուն ըլլա ըսես․․․

-Եկեք ձուլվեցեք եվրոպական ազգի մը հետ, լմննա երթա։

-Ինչպես․․․ ալ հայ ազգ չըլլա՞։

-Չըլլա։

-Հետո․․․ այլևս արևը պիտի ծագե՞ երկրագնդիս վրա։

-Անտարակույս։

-Երկիրը իր առացքին շուրջը դառնա՞ պիտի։

-Այո։

-Այոդառնա պիտիբայց ով գիտե քանի ժամեն քսանվեցքսանյոթ․․․

-Կհավատացնեմ ձեզոր դարձյալ 24 ժամվա մեջ։ Ա՜յ հիմա կհեռագրեմ ու աստղաբաշխներեն կիմանամ թող գիտությունը խոսե։

Ու ելավ հեռագիր մը խփեց Իտալիո Ֆիջինո աստղադիտարանին տիեզերագետ Ջեկսոնին այսպեսԿխնդրեմ ամենակարճ ժամանակի մեջ հայտնեք եթե հայ ազգը երկրիս երեսեն վերանա՝ հաջորդ առտու արևը պիտի ծագե՞, երկիրը պիտի դառնա իր առանցքին շուրջը և քա՞նի ժամվա մեջ։

Պատասխան։

Հեռագիրնիդ առնելուն պես դիտարանը ելաամենամանրազնին դիտողության ենթարկեցի տիեզերքը։

Եթե հայ ազգը անհետիարևը պիտի ըստ սովորականին ծագեիսկ գալով երկրինհավանականություններ կանոր իր առանցքին շուրջ պտտելու գործը 23 ժամեն վերջացնեհայ ազգին նման ծանր բեռ մը իր ուսերեն վերանալուն պատճառով։ Խորին հարգանոք՝ Ջեկսոն։

-Տեսա՞ք‚ - ըսավ դիվանագիտությունըբարձրաձայն կարդալով հեռագիր-պատասխանը։

-Աղեկբայց չէ՞ որ ազգերը քաղաքակրթության պսակին մեջ ուրույն ծաղկեփունջ կներկայացնեն ա՞տ ինչ ընենք։

-Ջանըմ հոգ չէմենք քիչ մը ավելի կաշխատենք ու ձեր պակաս թողուցածը քաղաքակրթության մեջ կլրացունենք։ Ատ մեր պարտքը։ Ալ ըսելիք ունի՞ք։

-Ունինք‚ - ըսավ Պողոսըդիվանագիտության ականջին մոտենալով, - քանի որ վճռեր եք անպատճառ ազգ մը ջնջել երկրիս երեսենեկեք սա Գերմանիան ջնջեքմանավանդ որ հայկական ջարդերուն ալ պատճառն է եղեր 60 տարու եմքանի մը տարի կուզեմ նախագահ ըլլամ․․․ Օր մը եթե Եգիպտոս իջնաս՝ աղեկությանդ տակեն կելնեմ։ Բայց պայման կդնեմ եթե Ահարոնյանը պիտի ըլլա նախագահը՝ համաձայն եմազգը թող վերանա։

-Թողեք այդ մանր հարցերաստվածնիդ սիրեք․․․ հա, ուրեմն այսպես ձուլվեք եվրոպական որևէ ազգի մը հետձեր որդիք կծնեն որպես կիրթ ազգի մը զավակներ գիտությանգեղարվեստի մոտիկ։ Ձեր միակ փիլիսոփան Ֆրանգյանն էիսկ գերմանացիքորոնց մասին քիչ առաջ կըսեիք ջնջեքերկու որդիներեն մեկը փիլիսոփա կծնեն։ Շատ հեռու չերթանքահա աս դունաս ալ եսդուն հայ՝ ես եվրոպացի ես քեզմե ավելի գերավելի ճերմակավելի գիտունզգեստներս քոնեն ավելի մաքուր ու թանկ կխոսեմ անգլերենմեր լեզուն ավելի ճոխսեղանիս վրա ՇեքսպիրիԲայրոնիԴիկենսի բնագրերկրոնով բողոքական։ Վնա՞ս եմ ըրերոր լուսավորչական չեմ ու ՓափազյանիԱբաղայի դաշտումև ԱհարոնյանիՊուտ մը կաթչեմ կարդացեր․․․

-Ահարոնյանը ես եմ․․․ - խոսքը գիլիոտինի արագությամբ անոր խոսքին վրա իջեցուց Ավետիսը։

-Դո՞ւք եքներողություն․․․ Նոյի տապանը Մասիսի վրա իջավ՝ այդ պատճառով հայ եք ծներեթե Ալպյան սարերուն վրա իջներ՝ զվիցերիացի կըլլայիքէ գե՞շ կըլլար։ Ձեր կովերը 10 ֆունտ կաթ կուտանանոնցը՝ քառասուն։ Հե՞ըսեք նայիմչե՞ք ուզենա անգլիացի ծնած ըլլալ։ Անկեղծ եղեք։

-Ի՞նչ ըսեմմիսթրմարդս հայ ծնած ըլլալու էոր գիտնա թե հայը ինչ ըսել է։ Լեզվով չի պատմվիր‚ - ակամա առարկեց Ահարոնյանըորը սարսափով սկսեր էր զգալոր եվրոպացիին ըսածները ճիշտ ենև որ ինքը հոգով կուզենար փոխանակ Ահարոնյանի՝ Լլոյդ Ջորջ ըլլալ։

-Օնշտապեցեքարևը մեզի կսպասե՝ որ մտնե։ Եկեք ու ստորագրեցեք վճիռը մի մտածեք։ Ենթադրենք թեայս հայ ազգը վսեմխոշորանըսգյուտ հատկություններով օժտված ազգ մըն էբայց անզգուշությամբ երեկո մը պաղ քարի մը վրա նստելով սանճի է եղեր ու վախճանվեր։ Փյունիկեցիքոր ձեզմե պակաս ազգ չէին՝ մեռան։

-Պայմանովոր ինձի ամենահյուսիսային հանրապետության նախագահությունը տաք․․․ ամառները‚ - ըսավ Պողոս փաշան գրիչը՝ թաթախելով։

-Ան ատեն ինձի ալ հարավային բևեռի քով տեղ մը տվեք‚ - հարեց Ահարոնյանը։

-Տեսա՞ք‚ -գոչեց դիվանագիտությունը ուրախ։ Ազգին վերացումով դուք այն հարմարությունն ունեցաքոր ալ կրնաք իրար երեսը չտեսնել հակառակ բևեռները երթալով. մինչ առջի դրությամբ պզտիկ ազգի մը մեջ քիթ-քիթ պիտի նստեիք ու ազգի սիրուն՝ իրար դատեիք։

Պայմանն ստորագրվեցավ։ Երկիրը ազատ շունչ քաշեց։ Դիվանագիտությունը կերթար ընթրելուներկայացման հասնելու համար․․․

-Իսկ մե՞նք․․․ -ետևեն վազելով պոռացին ազգային պատվիրակության մնացյալ անդամները, մեզի ալ փոխանցեք ուրիշ ազգի մը վրաանոր դատը պաշտպանենք․․․

Դիվանագիտությունը չեմ գիտեր ինչ պատասխանեց ու դուռը գոցեց։

Այս երազին մեջն էիերբ կատուն պատուհանեն թռավ փորիս վրա ու արթնցա։

Արթնցա տեսնեմ ի՞նչ ամեն բան առաջինի պես՝ հայերը հայ ըլլալուն համար կկոտորվին հայկական պատվիրակությունը ծնկաչոք կխնդրե՝ դիվանագիտությունը կխոստանա․․․

Գետինը մտնես դուն կատուինչո՞ւ արթնացուցիր զիս․․․

1922թ

Be the first who will comment on this
Yatuk Music
What will I do without you
Sayat Nova

What will I do without you

Mount Abul near Akhalkalaki
Mount Abul near Akhalkalaki
Play Online