Leonid Yengibaryan

Սովորականն անսովոր է

Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։
―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜֊ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետեւ այն հոսելի է։
Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքեւ, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
―Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը…
Իսկ նա, մեծահոգի, նույնիսկ չնկատեց էլ դա․․․
Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր փաշտպանում ձկնորսներից ու կատուներից…Քիչ հոգս չուներ։
Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
―Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:
Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․
Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգեւ֊պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…
Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլանսովորէ…
Be the first who will comment on this
Yatuk Music
Kars
Tigran Hamasyan

Kars

Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online