Komitas

Մարգարիտ Բաբայանին 1913, 7 օգոստոսի, Ս. Էջմիածին.

Որքա՛ն ուրախ եւ հպա՛րտ եմ հայի ստեղծագործութեան գնահատումը լսելով: Մենք շատոնց մտքի եւ սրտի զէնքն Էինք բռնելու եւ ոչ թէ փայտի ու մետաղի, որոնք հզօրագոյնի հզօրագո՜յն հարուածով մէկէն ջախջախուեցան. բայց մեր մտքի ու սրտի զէնքն ա՜յնքան թափանցիկ, ա՜յնքան կենսունակ է, որ օտար մտքերն ու սրտերը` ուզե՜ն-չուզե՜ն պիտի գերերն. ահա՜, ա՜յս է կենդանի զէնքը, որի զինուորն եմ ե՜ւ ես, ե՜ւ դու, ե՜ւ բոլոր նոքա, որոնք իրենց ցեղի ազնիւ միտքն ու սիրտն են հրապարակ հանում եւ այնո՜ւ շարժում սառն քաղաքագէտի պաղ սիրտը` մի փոքր էլ մեր կենսունակ եւ մարդկութեան պիտանի ժողովրդին ու ազգին նայելու, խնայելու եւ նորա մասին մտածելու:

Be the first who will comment on this
Yatuk Music
Lullaby
Alexander Spendiaryan

Lullaby

Fresno Tuesday October 3 1972 11 PM #1
Fresno Tuesday October 3 1972 11 PM #1
Play Online