Hrant Matevosyan

Միամիտ պատմություն

Մարդահասակ պատն սկսվում է գոմի մոտից, իջնում դեպի ձոր, հասնում պռնկին, զուգահեռ գնում, ապա, աղեղով, գալիսհասնում գոմին։ Պատի վրայից խնամքով շարված են մամխի և մասրի թփեր։ Ոչ մի կախված ցախ կամ ծռված քար չկա այղ պատի մեջ։ Ամեն գարնան ու աշնան մի զույգ դողացող ձեռք ուղղելով գնում են պատի ամբողջ շրջանով։ Ամենալավ այգին ու բանջարանոցն այդ պատի ներսն են։ Ու ամենալավ գոմը՝ կարմիր տանիքով, կաղնեհատակ, չոր։ Գոմն էլ, գոմեշներով, նույն ձեռքի տակ են՝ մի պառավ կնոջ, որի գլուխը թեթև օրորվում է և աչքերր շուտշուտ ջրակալում են։ Գլուխը չի օրորվում այն ժամանակ, երբ միտքր լարվում է և, մեկ էլ, երբ փայլուն ու տռուզ գոմեշները ջոկվում են ճանապարհը կճղահարող մեծ նախրից, կանգնում այդ դռանը, հանդից մի մե՜ծ հպարտություն գալիս կանգնում է իր դռանը։ Տան մոտի ճանապարհով չի հոսում դեպի գյուղի խորքերը, ջոկվում ու կանգնում է նրա դռանը։ Ներսը զնգում էր հնամյա պղնձե կովկիթը, և գլուխը դադարում է օրորվելուց։

Թոռը եկավ բանակից։
Խնձորենիների խազալը հավաքում էր երբ իմացրին: Գլուխը պտտվեց, և նա չիմացավ՝ ուրախությունի՛ց էր այդ, թե՞ կռացած աշխատելուց։
Լուրի ետևից այգի նետվեց թոռը՝ ցանկապատից գլորելով քարեր։ Տարիների սովորությամբ, այտերը տվեց համբուրելու, ապա տեսավ, որ այդ պառավը շատ է պուճուր, խամրած կապույտ աչքերը ջրոտ են, և դողում է։ Մի սիրելի, բարի տատիկ էր։
Նա՛նս, նանս... իմ պուճուր նանս... գնում էի՝ աշխատում էիր, եկա՝ աշխատում ես։ Երեք տարի վայ թե իսկի տուն էլ չես մտել։ էս ինչ լավ այգի ենք ունեցել, նանի... Սովխոզը չի՞ վերցնում...
Տատն ուզեց թոռան խոսքի մեջ հեգնանք տեսնել սովխոզի դեմ և այգին չտալու վճռականություն։
Ինչո՛ւ, պիտի վերցնի է՛լ...
Հա, դե օրենքը դու ինձանից լավ գիտես, վեց հարյուրից ավելին պետությանը, նա՜նս, նանս...
Թոռանը տարավ տուն ու ետ եկավ՝ պատին դնելու ընկած՛ քարերը։
Հավեր մորթեցին, գինի ու լավ բաներ դրեցին սեղանին, տարիների ընդմիջումից հետո նորեն երգեց հին գրամաֆոնը, և նանն ուզեց, որ այս լինի այն օրերի շարունակությունը, երբ որդին կար և նկուղում կուտակվում էին գինու դատարկ շշերը։
Բանակային ջան, այգին ճիշտ կտա՞ս, նեղացավ նանը։
Դեսից դենից խոսող թոռն ուզեց չլսելու տալ, բայց տատն սպասում էր։
Դե ես նոր եմ եկել,նանի, ես չգիտեմ հիմա էստեղ ինչ է լինում։
Անատամների վեց հարյուրից ավելին պետությանը, ասաց տատը։
Ատամնավորներինը, թոռը ժպտաց։ Մի վախեցիր, ասա, թոռդ ատամնավոր է։
Վեց հազար։
Ու՞մ է պետք։
Դե, ճիշտ է, երեխա ջան, դու ճիշտ ես։ Վերջ ի վերջո էնպես էլ է լինում, որ ոչ վեց հազար են ունենում, ոչ գոմեշ, բայց գոմշատերը նրանց մոտ գլուխը քարին է տվել։
Ես տրակտորիստ եմ, նանի։ Տանկիստ էի, հիմա տրակտորիստ կլինեմ։
Տրակտորը հնձից լավ է, անասնապահից լավ է, բայց դե ախար բրիգադրությունն էլ կա։ Հորդ ժամանակ էլ տրակտորը կար, բայց նա բրիգադիր կամ նախագահ էր լինում։
Ուզում ես տղիղ հետ ոտ մեկնե՛մ։
Ինչո՛վ ես պակաս, խրախուսեց տատը, «քամի է, կտա», մտածեց տագնապով և, դարձյալ, սուր կարոտով հիշեց որդուն։ Քսանհինգ տարեկան էր՝ գյուղ էր ղեկավարում, գյուղ էր ղեկավարում՝ տուն էր պահում։ Պահում էր, լավ էր պահում:
Թոռն ու հարսը ծիծաղում էին, չտեսան երգապնակի վերջանալը, չփոխեցին, մինչև տատը չասաց։
Թուրքերեն երգ էր, բառերը նա չէր հասկանում, մի անգամ որդին ուզում էր թարգմանել մոր համար, մի երկու բառ ասաց, կիսատ թողեց և, իր խորովածը շուռ տալով մոր առջև, ափսեն պահեց ականջի մոտ ու երգեց գրամաֆոնի հետ։ Վերջացրեց գրամաֆոնի հետ, ապա համբուրեց մորն երգապնակը հանեց. «Ապրենք, նանի ջան, մինչև այս օրին հասանք, ինչե՜ր քաշեցինք»։
Հայրիկը կուլակների դեմ պայքարել է, լուրջ, հավատով, անվերապահ ասում էր թոռը մինչև բանակ գնալը։ Ասում էր՝ ինչպես պատմության ժամին Շչորսի և Չապաևի մասին էր ասում։
Հայրիկը կուլակների դեմ, հանուն կոլեկտիվացման, պայքարել է և քեֆ արել, մորն աչքով անելով՝ ասաց հիմա։
Տատը նեղացավ։ «Ի՞նչ գիտես, ինչի՞ց ես տեղյակ...»։
... Ամառ էր, կալը չորությունից խշշում էր, ձիերը դառնում էին նույն ուղիով, ինքը հազարերորդ անգամ շուռ էր տալիս մի կալ հասկը, ու թեթև պտտվող գլխում ո՛րերորդ անգամ շուռ էր գալիս միակ մտածմունքը՝ մեկ էլ ե՛րբ կկապի արծաթ գոտի՝ ծաղկավոր մետաքսի վրայից։ Ձիերի ու մտքի պտույտը կտրվեց կեսօրին, երբ իրենց ձիու հետ լծված հովատակի տերը հայտնվեց կալում։ «էդ հովատակի համար մեղքդ չի դալիս, չէ՞, գցել ես դրսի կողմը... Քշի՛ր, քշիր, ուրիշի ապրանք է»։ Աթոն չար աչք ուներ, մի բան չպատահի...
Ամուսինը սրտնեղեց չարացած ու անզոր, ձիերը կանգնեցրեց, հովատակը ներսի կողմ քաշելու։ Խամուտն ամրացնելիս նայեց կնոջը՝ բարձրահասակ, խլշկոտան ձիու վզի տակից։ Կնոջ ճակատին քրտինքի կաթիլներ կային, դեմքը կարմրությունից վառվում էր, խոնավությունը փայլում էր աչքերի տակ։ Արցունքնե՛ր էին։ Ամուսինը ժպտաց, «Լավ, ի՞նչ եղավ, լավ կլինի», և դեմքը շրջեց։ Թվաց թե հիմա ինչքան հայհոյանք դիտի, պիտի թափի Աթոյի ձիու, Աթոյի, աշխարհի՛ վրա, բայց միայն ձիերին սուլոցով քշեց և մտրակը շխկացրեց օդում։ Շխկոցի հետ, խամուտի տակից կողքի նայելով՝ սև հովատակը փափուկ ու ծանր քացի տվեց ամուսնու կրծքին։ Նա դեսդեն ընկնելով, բերանը բաց օդ էր աղերսում կնոջից, ձիերից, կալից, երկնքից... չեղավ, չկար։
Որդին այդ ժամանակ վեց ամսական էր։
Աշխարհը լիքը հաց՝ իրենք հացի կարոտ, աշխարհի կեսը տղամարդ՝ իրենց դռներին մի խրտվիլակ էլ չկար։
Աթոյի տղային խնդրեց փայտ բերել, փայտ չունեին: Բերեց առանց չեմուչումի։ Ներս կանչեց հացի։ Եկավ։ Նստել, երկար սեղանին էր նայում, չէր ուտում։ Այրին հասկացավ՝ «Կեր» ասաց վախենալով։ «Ուտե՛մ, ասում ես», ու ձեռքը հանկարծ փաթ տվեց նրա մեջքով։ Պինդ կծեց ծոցը մտած ձեռքը, «հորդ կասեմ, լիրբ»։ Կծածը տրորելով նա ետ քաշվեց՝ ժպիտի մեջ սպասումն այն օրի, երբ դա կլիներ կամովին, կամովին։ Հետո փայտը վերջացավ, Աթոյի տղան էլի բերեց։ Սպասեց, որ ներս, հացի կանչի։ Չկանչեց։ Լուծն ուսեց որ դնա, հառաչանքի հետ թռցրեց. «Ափսոս ես, ափսոս»:
Ոչխարը հանդից բերելիս տան մոտ թողեց պարկը բթած բուրդ։ Այրին գողեգող տուն բերեց, թափեց բուրդր՝ սպիտակ, թել֊թել... լցրեց պարկի մեջ, այծի նույն մազով բերանը կապեց և դուրս տարավ, բայց երեխան լաց եղավ, և նա շտապ ետ եկավ՝ պարկը ետևից քարշ տալով։ Երեխան քիթբերանը թաղեց լիքը կրծքի մեջ ու մքմքաց՝ նայելով մոր միայն աչքերին։ Ուզեց տարվել երեխայով ու բուրդը մոռանալ, բայց երեխան կշտացավ, քնեց։ Պարկը դուրս տարավ, կուզենար, շա՜տ կուզենար, որ երեխան լաց լիներ, ինքը նորից ետ գար:
«Հիմար ես, հիմար, մյուս օրն անցնելիս ասաց Աթոյի տղան, հիմար չես, երեխա ես, միամիտ աստծու ոչխար ես»։
Հետո վարդեվառի տոնին տղերքը ձի նստեցին։ Ուրթը կանգնեց նայելու։ Չթի, մետաքսի, արծաթ գոտու և աչքունքի տոն էր։ Եվ մարդ ուզում էր սիրահարված լիներ ու լաց լիներ։ Եվ մարդ ուզում էր անառակ ու գեղեցիկ լիներ։ Խաբեր ու ծիծաղեր։ Ձեռքերը կոնքերին կանթած ծաղրեր ու կռվեր։
Այրին՝ մի կողմ կանգնած, այրու համար՝ միևնույնը, թե ով կհաղթի ձիավարգում... Մեկ էլ զգաց, որ շարքում չկան Աթոյի տղան ու նրանց սև հովատակը։ Իսկ նա, հովատակով, յափնջին փռփռացնելով երևաց դիմացը։ «Կացե՜ք... ես էլ...»։ Դրոփելով ձին բերեց, ծառս արավպահեց ու, արձակելով յափնջու կապը, նայեց թե ում գցի։ «Բռնիր», ու յափնջին ընկավ այրու գլխին։ Մի րոպեական տաքություն խփեց ու անցավ։ Տղամարդու բուրումով պարուրեց յափնջին նրան։ Հիմա նրանց հովատակի առաջկտրուկը սրտովն էր։ Եկավ, եկավ, եկավ ու, ղը՛րտ, կտրեց վազքը։ Տղամարդ է, հա...
Այրին նրան իրենն Էր զգում։ Իսկ կանայք նախանձով նայում Էին Աթոյի հարսին, որ զուգված ու հպարտ, խաչած թևերով կուրծքը գրկած, կանգնել տրաքվում Էր գոռոզությունից։
«Ես քո գլուխը հողեմ, ասաց այրին, դու վայելես, ես վայե՞մ... ո՞ր մեղքիս համար»։
Նույն գիշեր Աթոյի Սաքոն վրանի թաղիքը ետ տարավ։ Այրին ընդունեց ու պահեց մինչև առավոտ։ Մյուս գիշեր չընդունեց նրան, «անտեր կնիկ ես գտել», բայց հետո պաղատեց, որ եթե ինքը չթողնի Էլ, թող նա մտնի զոռով, թող նրանց մնան նրանց փայտն Էլ, բուրդն Էլ, ինքը նրա ճորտն Է, թող բանեցնի ճորտի պես։ Բայց երբ նա լուսաբացին գնում Էր, ասաց թե այն շալից կուզեր, որ կա նրա կնոջ ուսերին, ասաց թե իր հարսանիքի արծաթ գոտին նրանց տանն Է.
Լավն ես, բայց մի՛ ասա, էլի, վիզը ծռեց Աթոյի Սաքոն, այդքանը հասկանում ենք։
Որդին հասակ էր քաշում։ «Կների՞», մտածում էր մայրը։ Որդին աչքաբաց, դատող երեխա էր։ Մեծացավ ու տեսավ, որ իրենց արտը կարկատանի չափ է ուրիշ արտերի լայն ու անծիր գնացքի կողքին, իրենց գոմեշը գարնանը, երբ գոմից հանում են, լիքն ու այնպես յուղած չի լինում, ինչպես Աթոյենց գոմեշները։ Մի բան այրին մինչև վերջ էլ լավ չհասկացավ՝ որդին գիտե՛ր մոր և նրա կապը, թե միամտորեն գովեց Աթոյի տղային։ Ասաց, Փաստորեն գյուղի առաջին տղամարդն է։ Ասաց, Որ ձին նրան քացի տվեց, դու գեղեցիկ էիր, չէ՞։ Հետո մի օր էլ ասաց, Այ մեր, դու դեռ շատ գեղեցիկ ես։
Որդին գյուղում կոմերիտական առաջինը գրվեց։ Առաջինը նրան ուղարկեցին դասընթացներ։ Այդպես էլ ծրագրել էր։ Ծրագրածը՝ գործ, մտածածը՝ ապրուստ։ Չնախատեսված միայն մի բան եղավ, սիրահարվեց։
Մի օր գյուղաքաղաքից, ուր դասընթացներ էին անցնում, եկավ աղջկա հետ։
Ահա մեր տունը։
Աղջիկը պետք է Ժպտար, և այրին տեսավ նրա ճերմակ ատամնաշարը։ Բայց դա ժպիտ չէր։
Որդին գլուխը կորցրել էր, որդուն մայրն այդպես չէր տեսել։
էս էլ մեր տունը։ Շատ էիր ուզում տեսնել, էս էլ մեր տունը։ Քացի տվեց ոտքերին փաթաթվող շանը։
Մեղք չի՞... Ինչ սիրուն շուն ունեք, ասաց աղջիկը։ Քացով բացվեց նաև դուռը։ Աղջիկը տարակուսած կանգնեց սենյակի մեջտեղը։
Նստի՛ր։
Աղջիկը շուրջը նայեց՝ աթոռ որոնելով։
Նստիր թախտին։
Օճորքը՝ մրոտած գերաններ, պատերը՝ չսվաղած, միակ զարդը՝ երկուերեք տարի առաջվա մի պլակատ՝ «Կեցցե...»։
Մինչև այդ, այրին իրեն կարգին ապրուստի տեր էր համարում։ Հարստանում են՝ մեկը զոռբայությամբ, մյուսը գողությամբ, ինքն էլ, դե, այնպես... Իսկ ով ոչ այս է, ոչ այն՝ սելավի տարած է։ Ինքը, դե, մի բան ունի, շատ էլ դեն ընկած չէ։ Հիմա կոտրվեց։ Առաջին անգամ պղնձե ամանները, երբ գնաց հաց սարքելու, թվացին սև, խեղճ։ Այս անգամ դրանց հետ անխնա վերաբերվեց։ Որդին այդքան շատ շխկթխկոցի վրա դուրս եկավ և, երբ եռոտանու վրա կռացած մայրը շտկվեց, աչքերում արցունքներ տեսավ։
Ծխից եղավ։ Ինչո՞ւ դուրս եկար, գնա ներս։
Ծխի՜ց եղավ...
Բակում մռլնգաց գոմեշը։
Այս անգամ կթեց առանց երգի։ Գոմեշը վիզը ծռեց, երկար հոտ քաշեց կթվորից։ Երբ ներս եկավ, լուռ խավարի մեջ նստել էին իրար դեմ հարսնացուն ու որդին։
Դե, մենք էլ այսպես։
Ինչպե՞ս որ...
Ու լռեցին։ Եթե ուզենար էլ, որդին չէր կարող խոսել։ Ծնոտները սեղմվել էին և մաշկի տակ ձգվում թուլանում էր այտամկանը։ Ապա ձեռքն էր առել սեղանի դանակը և ծեծում էր սեղանի սփռոցը, կտրտում էր սփռոցը։ Որդին խմեց տնաքաշ օղի, դեն հրեց հավի միսը, նորից խմեց։ Աղջիկը կտրուկ հրաժարվեց ճաշից, կերավ միայն մի խնձորի կես։
Կաթ կխմե՞ս, նոր կթած է, լավը, ասաց մայրը։ Աղջիկը ժպտաց.Կխմեմ։ Այրին բերեց։ Գոմեշի՞ է, հարցրեց աղջիկը, ես գոմեշի կաթ չեմ խմում, ուղղակի չեմ սիրում։ Եվ մայրը տեսավ, որ ձեռքի բաժակը էմալաթափ է։ Հետո լուռ նստեցին։
Շունը ծանոթահաչ տվեց ու ծմրոցով փաթաթվեց մեկի ոտքերին։ Պատուհանի ետևում կանգնեցին մեկի քայլերը։ Որդին մորը աչքունքով հասկացրեց, թե դա ինչ է և որ պիտի դուրս գնա մայրը։ Իսկ նա սառել, կպել էր թախտին։ Գնա , մռլտաց որդին, սպասում է, գնա, էս աշխարհը գողի աշխարհ է։ Ի՞նչ ես սառել, այ խեղճուկրակ, ծմակում մոլորված կնիկ, ումի՞ց ես ամաչում։ Արի՛, գոռաց որդին, համեցե՛ք, ու ձեռքի բաժակը խփեց լուսամատին։
Վայրենություններ մի արա, ասաց աղջիկը։
Դու գնա մորաքրոջդ տուն։
Քաղաքավարություն ունեցիր ուղեկցելու։
Բա իհա՜րկե, որդին կանգնեց։
Մորաքույրը Աթոյի կինն էր. նրանց տանը կաթի բաժակներն առանձին էին, պատերին գորգեր կային, գրամաֆոն, Աթոն Թիֆլիսից բազկաթոռ էր բերել։
Նստիր՝ հետո։ Աղջիկը ձու կլպեց, խմեց էմալաթափ բաժակի կաթը։ Դե կեր, ասում էր նա, սովածը միայն ե՛ս եմ, դե կերեք, ի՛նչ եք շվարել, կեր, վայրենի...
Դու կմնաս էստեղ, ասաց որդին։
Այդ՝ հետո, հիմա կեր, այդ հետո։ Աղջիկը մտասույզ ծամում էր հացը, ապա ասաց այրուն, բայց դու գեղեցկուհի ես եղել, հա՜։
Հետո աղջիկը խնդրեց անկողին բացել, և երբ մայրը ծալքը ետ էր տալիս, ասաց.
Շատ լավ անկողին ունես, մայրիկ։
Որդին նստեց նոյեմբերի 29ի հանդիսավոր նիստի համար ճառ գրելու։ Երկար ժամանակ ոչինչ չէր ստացվում։ Գրիչը շպրտում ու հայհոյում էր։ Բայց հետո ստացվեց թե ելույթը, թե պաշտոնը գրասենյակում։ Սկսվեց համայնացումը։
Որդին գյուղամիջում ծիծաղեց եզը կոլեկտիվ լացով տվողների վրա և տանը լաց եղավ գոմեշների համար։ Աստծու հաջողությամբ կոլեկտիվը գոմեշի նախիր չունեցավ, սրանց գոմեշները ետ տվեցին, խնամք շատ էին ուզում գոմեշները, իսկ խնամքի դիմաց աշխօր էր գրվում։ Գյուղում սերզատ մեքենան առաջինը պահեստ մտավ, հետո նրանց տուն, մեղրի մեքենան առաջինը նրանց տուն մտավ, հետո կոլտնտեսության պահեստ, կարի մեքենան մտավ նրանց տուն, պահեստ չմտավ, և հետո՝ ինչ որդին տեսավ, ինչ ձեռքի տակ ընկավ։ Աթոյի հնաձև տան նման գոմ կառուցեց հենց Աթոյի տան կողքին, մարմիր աղյուս շարեց վրան, կաղնու փայտից հատակ խփեց։
Ասում ես հովատակի համար հորս մեղքը չէր գալիս, էլի՛... Տեղն էր նրան, անխիղճ շանորդուն, Աթո քեռի... Ասում ես գործերդ ո՞նց են... փալանը փորիդ տակն է ընկել, հա՛... կղմինդր էր շարում գոմի տանիքին և խնամքով ձեռ առնում հին հարուստին։ Բատրակ էիր դարձնելու, չէ՞, քեռի... Իսկ ես լավություն կանեմ, տունդ հնացել է՝ կքանդվի, որ քանդվի՝ համեցեք իմ գոմս։ Չոր, տախտակած, տան պես գոմ է։
Որդին դուրսը ուրիշներին ապրեցնում էր կոլեկտիվի կյանքով, տանը փոխում էր հագուստր և դառնում ջանադիր տնտեսատեր։
Վատ չի, չէ՞, երկմտելով ասում էր մայրը։
Վատ չի, ասում էր որդին։
էնքան էլ լավ չի, ասում էր մայրը։
Լավ է, լավ։
Բա Աթոն ինչքա՞ն ուներ...
էնքան չէր կարելի։
Սկսվեց պատերազմը։ Որդին մեղվանոցում էր, երբ գյուղխորհրդի կատարածուն կանչեց։
Շտապ տուն եկավ։ Մեղուն դեմքը կծել էր, աչքը փակված էր։ Շորերը փոխեց՝ հայհոյելով պատերազմ սկսողների ողջն ու սատկածը։
Առռռ... օրորոցում շնչակտուր լալիս էր թոռը։ Որդին ուշունց տալով էլ համբուրվեց մոր հետ, թփթփացրեց կնոջ թիկունքին.
Օրորիր, օրորիր... օրորոցի մոտ կանգնեց, մտածեց ասել՝ «տեսնես մարդ է դառնալու, թե...»։ Չասաց, օրորոցինը վրան ասելիք չվերցնող մի բան էր, մի կարմիր գունդ՝ վրան բաց բերան և՝ առռռ... հետո շունչը կտրվում էր և թուքը փուչիկ էր լինում։
Ուզեց ոտքով օրորել, չշարժվեց, կինը ծանր ընկել էր օրորոցին ու լուծը ճանկռելով հեծկլտում էր։ Օրորիր, օրորիր, ու դուրս գնաց։
Այտա, բա...
Որդին կանգնում էր, որ մայրն ասի ասելիքը, իսկ նա՝
Եսի՞մ... ձեռքերն էր շարժում։
Ի՛նչը... ուզում էր մի քիչ էլ սպասել որդին, իսկ մայրը չէր գտնում խոսքը։
էն անտեր ջուրը մարգը հիմի քանդեց, երբվանից է, հա... բացեց այգու դուռը, գնաց։ Մոռացավ թե ինչի էր գնացել, կռացավ կոտեմ քաղելու։
Կարծես թե մի բան ունենք, լսեց որդին ձայնը, ապա՝ մտրակի շխկոցը և ծիրանի տերևների խշրտոցը։
Նանի, ծծիչը որտե՞ղ է, հարցրեց հարսը։
Ծծի՞չը... գլուխր բարձրացրեց, նայեց օրորվում են ծառի ճղները, որ խշրտացին որդին անցնելիս։ Ծծի՛չը... Օրորիր, օրորիր... և լսեց որդու ձայնը՝ «Օրորիր, օրորիր» կարծես թե մի բան ունենք... շը՛խկ...» Ծծի՞չը... էն անտեր ջուրը մարգը քանդեց, երբվանից է, հա՜...
«Օրորիր, օրորիր...»։
Ու էլ չերգեց գրամաֆոնը, լույսի տակ սև լաքը ցոլելով էլ չպտտվեցին երգապնակները։ Եվ նրանցից մեկը որդու հետ չերգեց.
Այտերը քեզնից, շո՜ւրթերը ինձնից,
Աման, աման,
Սիրուն աղջիկ, մի հեռանա ինձանից...
մինչև այս երեկո... Եվ անպատմելի մի բերկրանք խեղդեց տատին, երբ թոռը կողքի սենյակում, փորձելով հոր սապոգները, կրկնեց հոր երգը.
Աման, աման,
Սիրուն աղջիկ, մի հեռանա ինձանից...
Մի պահ տատին թվաց, թե կողքի սենյակում երգում է որդին, թվաց ապա, թե որդին քիչ առաջ երգել ու դուրս է եկել, ինքը սենյակում չէ, իսկ երգը դեռ զնգում է։ Եվ գլուխը մի պահ դադարեց դողալուց։
Աման, աման, սիրուն աղջիկ... Հոր հագուստով կանգնեց դռների մեջ։ Եվ այսպես՝ հայրիկը կարմիր սապոգներ է հագել, կաշվե բաճկոն, նագան է կապել ու պայքարել է կուլակների դեմ... Այտերը քեզնից, շո՜ւուրթերը ինձանից... Աղջիկն այտ է ունենում՝ խալը վրան, տղան շուրթ՝ բեղը վրան, տղան բեղը սղալում է ու, չը՛պ, խալը... Ո՛չ երանի իրենց։
Շունը կապակտոր հաչեց։ Թոռը դուրս գնաց։ Քիչ հետո եկավ.
Գոմեշն էր, կարծում է ինքն է ջրել՝ մտել է այգի ու ախորժակով կաղամբ է աղում։ Ա՛յտերը քեզնից... Հա՛, նանի, վայ թե գոմեշներն ավելորդ են։ Ախար էդքան խոտը ես որտեղի՛ց եմ հնձելու։ Տրակտորից ահագին փող կլինի, կապրենք։ Քսան կիլո յուղի համար հինգ տոննա խոտ։ Ես գնացի գյուղամեջ։
Գոմեշները ծախեց երեք օր հետո։
Գոմեշը երազում՝ ցավ Է, նույն օրն կատարի, ասում Է Էփրեմերդին... թոռը միանգամից ծիծաղում էր գոմեշի, էփրեմերդու, երազի և առնողի վրա։ Ես լինեի քո տեղը, չէի առնի...
Դեսիցդենից այնքան խոսեց, մինչև գնորդը կարծեց լակոտի մեկն է, ապրանքից բան չի հասկանում, և տալիս էր գնի կեսը։
Թոռը հասկացավ.
Գյադայություն մի արա, ինչքան արժե, ինչքան հետդ բերել ես տուր։
Ինչքա՛ն ես ուզում, փորձեց գնորդը։
Ինչքան կնոջդ հետ այս մի տարի է որոշում եք գիշերները, մինչև առավոտ։
Նա տվեց գինը ու հայրաբար կանխատեսեց.
Տնտեսական տղա ես, տղա՛ս, լավ տնտեսութուն կունենաս։
Թոռը, իբրև շոյված, վերցրեց լավ տնտեսատիրոջ տոն.
էդ փողի վրա մի քիչ էլ դնում եմ, երեք կով առնեմ, մի տաստասնհինգ ոչխար։ Ինչո՞ւ ես ծիծաղում... տասըտասնհինգ ոչխար, երկու հատ մայր խոզ, ծախողի տեղ չգիտե՞ս...
Գնորդին ուղեկցեց մինչև գյուղամեջ, վերադարձին գյուղկոոպի խանութից բերեց թանկ ու կասկածելի մի ռադիոընդունիչ, մնացած փողը տվեց ընկերոջը, որ տուն էր կառուցում, գլուխը պիտի ծածկեր։
Վերադարձնելու մասին մի մտածիր, մեր տղան ես, երբ ունենաս՝ կտաս... Մի րոպե։ Գի՞ր չգիտես, մատդ բե՜ր, այ, էստի դիր. բա էդ ո՛նց է, որ գիր չգիտես... Եղա՛վ։ Մի՛ մտածիր վերադարձնելու մասին, ամենաքիչ տոկոսը ես եմ վերցնում մեր գավառում, մանեթին մի աբասի... Լսիր, Բարսեղ... ը՜... ի՞նչ էի ասելու, մոռացա, հա՛, փետ չունենք, փե՛տ, ձմեռվա պաշար փետ չունենք... էշդ պարա՞պ է: Ասում ես էշդ մեխով ընկած է, հա՞, ոչինչ, դո՛ւ բեր, ջահել, ուժեղ տղա ես...
Ու երկուսով հո չէի՜ն ծիծաղում։
Իսկ տատը այգուց տուն եկավ միայն երեկոյան։
Ես կմեռնեմ։
Մյուս օրը նորից այգում էր։
Պատի երկարությամբ շարված են խնձորենիները, բոլորը մի հասակի, մի օրում տնկած։
Հիշում էր. որդին գնացել էր շրջկենտրոն, կոլտնտեսության գործերով։ Մի օր ուշացավ ու այդ խնձորենիները բերեց։ Շտապ գյուղամեչ գնաց ու եկավ։ «Նանի ջան, որ իմանաս ինչ խնձոր են տալիս... ըհը՛... կարմիր զոլերով, դիմացկուն։ Մայիսին քշիր շուկա»։ Թել կապեց, շարեց երկու գծի...
« Կարմիր զոլերով, դիմացկուն...» լսում էր որդու ձայնը, ժպտում, հետո հիշում էր, որ գոմեշները ծախված են ու մի պահ դադարում էր ապրելուց։ Կարմիր զոլերով, դիմացկուն... նորից ասում էր որդին, և նանը շարունակում էր խազալը հավաքել։
Ծախելու երրորդ օրը գյուղխորհրդի կռնատ նախագահը ցանկապատի վրայից թռավ այգի։
Ասա, այ պառավ, ծառերի ո՞ր շարքն ես ուզում քեզ մնա, ո՞նց չափեմ։
Ոնց քեֆդ կտրում է՝ չափիր, տրակտորի տակից գռռաց թոռը՝ պտուտակը ձգելով։ Դարձի՛չ է պետք, դարձիչ, ձեր տանը չկա՞։
Չէ, մեր տանը դարձիչն ի՞նչ է շինում։
Եսի՞մ, տրակտորի վրայից վերցրած կլինես, էլի...
Ինչի՞ եմ վերցնում...
Թոռը դուրս եկավ տրակտորի տակից։
Որ ձեր տանը լինի, էլի, տանն ունենալը լավ բան է, Նիկոլ քեռի... ճի՞շտ է։
ճիշտ է, ժպտալով համաձայնեց նախագահը։
Չափիր, չափիր, և թոռը գնաց դեպի նկուղ։
Ո՞նց չափեմ։
Ոնց ուզում ես՝ չափիր, ի՞նձ ես հարցնում։
Նկուղը լիքը շիշ էր:
Նկուղում ինչ ասես կար։ Թամբ, էլի թամբ։ Մի երրորդ թամբ։
«Ինչի՞ն է պետք եղել երեք թամբը»։ Թոռը տնտեսությունից բան չէր հասկանում, եթե հասկանար, կտեսներ, որ թամբերից մեկը լծվող ձիու համար է, մյուսը՝ բեռան, երրորդը՝ հեծնելու։ Մուրճ՝ պայտի, մուրճ՝ մեխի, մուրճ՝ էլի մեխի, բայց մեծ, քլունգ, նիգ, պայտ՝ կազակի և բեռան... Գութանի շղթա, կաթի մեքենայի լագան, խոփ, ռելսի կտոր... Զիբիլ, թու՛հ... Գութանի անիվ... դարձիչ...
Հայրիկը նախատեսել է, որ որդին տրակտորիստ կդառնա, հեգնեց թոռը։
Երբ դուրս եկավ, Նիկոլն ու տատը կանգնել խոսում էին։ Հետո Նիկոլը, բարի, հասկացող հայրիկի պես, խորհուրդ տվեց.
Արի, դու ինձ լսիր, բան եմ ասում, արի մորիցդ ու տատիցդ բաժանվիր, ձևական, էլի, ձևական, հասկացա՞ր, բաժանվիր, այգու կեսը մեկդ վերցրեք, կեսը՝ մեկդ։ Շուտ ամուսնացիր ու բաժանվիր։
Աղջկադ կտա՞ս ինձ։
Իշի գլուխ հայրաբար ասաց նիկոլը, բաժանումը ձևական է լինում, այգին մնում է չբաժանված, մի կտոր։
Եթե այգին Նիկոլինը լիներ, որևէ կերպ չէր տա, կնոջից կբաժանվեր («ձևական, էլի, ձևական»), այգին կիսված կհամարեին, բայց կմնար մի ցանկապատի մեջ։ Այգին իրենը չէր, ուրիշի էր, բայց էլի ձեռքը վրա չէր գալիս։ Այնինչ ցույց էր տալիս, թե իր համար միևնույն է ինչպես կկիսվի, ինքն ուզում է այդ մի լավությունը, ուղղակի, արած լինել։
Իմ ձեռքին է, էդ մի լավությունը անում եմ։ Կես լիտրի պայմանով, մենակ՝ հոնի պիտի լինի, հոնի չեղավ՝ կբաժանեմ...
Իսկ դարձի՞չ...
Է՜, իշի գլուխ: Այգին դո՛ ւ չես տնկել, սիրտդ չի ցավում։ Թոռը հայացքով չափեց այգին։ Վատ այգի չէ. շարքով խնձորենիներ, որոնք գարնանը ծաղկում են, ամռանը պտուղը լցնում հյութով, աշնանը կաթում պտուղը, ձմռանը՝ սվսվալով պահում սերմը, որ գարնանը նորից ծաղկեն... Այգի է, էլի... Հայացքը կանգ առավ ներքևի ծայրին դեղին բոցի պես շատրվանվող զույգ տանձենիների վրա։ «Ինչ սիրուն բաներ են», մտածեց թոռը և հիշեց նրանց խոշոր, ջրալի պտուղը։ «Դրանք մեզ մնային...», մտածեց թոռը, «Նրանք մեզ թող», մտածեց ասել, բայց ասաց.
Գիտե՞ս ինչ, Նիկոլ քեռի, արաղ՝ կարծեմ որ էլ չունի, ես եմ վերջացրել։ Այգին էլ՝ ոնց քեֆդ կտրում է, չափիր, ձեռքդ վրա չի գալիս թող հանձնաժողովին...
Երեկոյան տատը շփոթված էր, ասելիքը մոռանում էր, թոռան ու հարսի ասածները լսում էր, թվում է, ուշադիր, բայց լսածն էլ էր մոռանում, պատասխանն էլ։ Գիշերն անհանգիստ շուռումուռ էր գալիս, իսկ առավոտյան, երբ գնացին թեյի կանչելու, այգում չէր. գոմում էլ չէր։ Անկողնում՝ էր, մեռել էր։
Գերեզմանոցում Նիկոլը խոսեց։ Ասում էր՝ «նրա հիշատակը վառ կպահենք», ապա փնտրում էր ավելի ուժեղ արտահայտություն և ասում՝ «նրա հիշատակը մենք տրադիցիոն կպահենք, այնպիսի որդի էր պահել, այսպիսի հարս է խնամել, այսպիսի թոռ է աճեցրել», «նրա հիշատակը մենք տրադիցիոն կպահենք»։ Նիկոլը գերեզմանոց էր եկել այգի չափելու տեղից, Նիկոլը խմած էր։
Թոռը հիշում էր տանձենիները այգու ներքի ծայրին։ Երկու դեղին բոց... «Տանձենիները մեզ մնային...», մտածեց թոռը և հանկարծ հասկացավ, որ տատը դեռ կապրեր, եթե մնային գոմեշներն ու այգին։
«Այգին ու գոմեշները նրա կյանքն էին», մտածեց թոռը։ «Նանը մանր հոգու տեր պառավ էր» եկավ երկրորդ միտքը, և թոռը զզվեց իր դաժանությունից, դագաղն իջեցնում էին, մայրը թուլացած ընկել էր մարդկանց թևերին, իսկ ինքը... բայց այդ մտքից չհրաժարվեց։ «Սերը ծախել է. նրան սիրել է, բայց ցույց է ավել, թե բրդի համար է սիրում։ Մանր պառավ էր»։
«Տանձենիները մեզ մնային...», մտածեց գերեզմանոցից գալիս։
Տանձենիները մեզ մնային, բաժանվելիս ասաց Նիկոլին։
Իսկ այգի՞ն...
Այգին՝ ոնց կուզես, տանձենիները մեզ մնային։
Մտավ այգի՝ որ տանձենիներին մի անգամ էլ նայի։ Հիանալի այգի էին ունեցել։ Հիշեց, որ կարկուտի հատիկ իսկ չի ընկնում իրենց այգի, ձորը չի թողնում։
Ամենալավ հողը մերն է, ասաց մայրը, ամենալավ կաղամբը մեր հողում է լինում։
Արդեն ուշ է, էլ չեք կարող բաժանվել, շատ կեղծ ու երևացող կլինի, մյուս օրն ասաց Նիկոլը՝ սաժենը խրելով փափոլկ հողի մեջ։
Թոռը մտասույզ էր, ապա անդրադարձավ.
Ահ, ոնց կիսում ես՝ կիսիր։

Be the first who will comment on this
Yatuk Music
Violin concerto in D Minor
Aram Khachatryan

Violin concerto in D Minor

View of Lake Sevan, 1869
View of Lake Sevan, 1869
Play Online