Hrant Matevosyan

Եղիշե Չարենց. ԸՆՏՐԱՆԻ

Յուրաքանչյուր էջ ու սևագիր թերթիկ այս գրքի սահմաններից հեռացնելով ցավ ի սիրտ, ուղղակի պոկելով, ուղղակի վտարելով դրանք, որ վավերական դիմադարձությունն են իրենց դաժան ժամանակի, մի կողմ դրվող յուրաքանչյուր թղթի հետ միատեղ մի կողմ թողնելով էպոխայի հրեշորեն վիթխարի զանգվածից ծանր մի հատված և չարենցյան խորագիր խարանը դրոշմը խոսքը այդ հատվածքին,
մեծ մտածողի, աշխարհի մեծ քաղաքացու, հայրենիքի երդվյալ մարտիկի, գրականության հսկայի ծննդյան այս առաջին հարյուրամյակի և մահվան՝ սպանության, ինքնասպանության, ինքնաբացարկի, ինքնահրկիզման վաթսունամյակի առիթով սույն հատորը մենք սահմանեցինք
ափսոսանքով շատ ավելի այս ընտրանու սահմաններից հեռացվող չարենցյան կռնահար դրոշմի, խարանի, վերաբերմունքի, խոսքի համար, քան պատմական հենքի,
որովհետև
այսօր ապրողներիս առջև կյանքիմահի մարտահովտում էպոխան հառնել է հրեշաբար անհեթեթ իր նույն զանգվածով վաթսուն տարին և հարյուր տարին ոչինչ ասես չեն հեռացրել, չեն սուզել ժամանակի օվկիան, պապանձյալ վերապրողներիս առջև էպոխան նույն հրեշի իր ծանր գալարներն է անում, ամբողջ ժողովուրդներ ու հայրենիքներ են խելագարվում,
իսկ մեծ հայեցողը, այլև հիացողը ո՛չ ընկրկողը, ո՛չ սարսափահարը մեծ՝ հիացողը որպես միայն թշնամի հսկաներ են հիանում միմյանց զենքուզարդով, որպես միայն երկիրն ինքն է հայում իր ծաղկումն ու փլուզումը՝ մեծ հայեցողը, այլև ճակատողը, մաքառողը, մարտնչողը, էպոխայի հետ ժանիք ժանիքի կռվողը, էպոխային վերքերի վիհեր տվողն ու խոր վերքեր առնողը մենք ողջերս չենք
ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տալով գահակալ բարձունքի հասած մարտիկը:
Ութսուն տարի առաջ իր հայտնության վեհությունը և վաթսուն տարի առաջ իր կորստյան մեծությունր նա հենց այս ահագնությամբ էլ տեսնում էր,
որ իր խոսքով տիրական մարդկանց արևային մի աշխարհ է բացվում, անլեզվության ստորագույն կապանքից ժողովուրդ է ճորտաթափվում, ժողովուրդ է կանգնում ժամանակի հետ խոսքի շքեղ տուրևառի, երկիր է դառնում ազատների հայրենիք,
և իր կոպերի հետ աշխարհ է փակվելու, հայրենիք է երես դարձնելու իր զավակներից որպես օտարներից, իր լռության հետ ժամանակն ինքն է լռելու, այլև խորթանալու, այլև թշնամանալու, այլև խուսափելու սերունդներիս ու սերունդներիս խոսքից որպես անհաղորդ, անծանոթ, այլև թշնամի լեզվից,
և ինքը նորին անհրաժեշտությունը հարյուրամյա և վաթսունամյա անցյալից պետք է բարձրացնի ժամանակներն ու տարածությունները հպատակեցնողին, և ժամանակներն ու տարածությունները պետք է, ինչպես մեծ տերությունները իրենց նվաճողին, ճանաչեն ու հպատակվեն իրենց եզակի տիրակալին:

Be the first who will comment on this
Yatuk Music
Masquerade - Romance
Aram Khachatryan

Masquerade - Romance

Autumn landscape
Autumn landscape
Play Online