Hrant Matevosyan

Ահա Զահրատը

Սա Թումանյանն է.
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չտեսնըված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:
Իսկ այս ահա Թումանյանը չէ - Զահրատն է.
Բանաստեղծին հետ միատեղ ճամբայ կ՛ելլենք երգելու
Ինքը կ՛երգէ - մենք երգելու պէս կ՛ընենք...
Բանաստեղծներս իհարկե աստվածային հնչումի ձայնագրիչը, աստվածային տեքստի ընթերցողը, աստվածային գրի՝ որ է ամբողջ աշխարհը՝ վերծանողն ենք, և հարկ էր, որ Աստծո տեքստի թումանյանական ընթերցումը ունենար իր տարընթերցումը՝ նվազ ոգեշունչ, նվազ բարձրից ու երկնային, առավել երկրային, և այդ տարընթերցումը իր ասացողին գտնելու էր իհարկե արևմտահայերենում ու Պոլիս, ուր իշխանական մեր բարձր քիթը լավագույնս էր տրորվել:
Այս երկնքի տակ ազգովին որևէ նշանակելի ներկայություն լինելու գայթակղությունից այլևս թոթափված, սեփական որևէ երկրի ու տերության և կամ որևէ առաքելության զորությամբ չդրոշմված և այդքանով բաց երկնքի տակ նյարդերը մերկ և այդքանով աչքերն ու ունկերը մաքուր՝ իհարկե Հայ գրականության Պոլսո մեր որդին էր երկիրը մրջնանոց և մեզ անանուն մրջյուններ տեսնելու, իհարկե Զահրատն էր լինելու արարածի մեր շշուկն ու լուռ վարքը, մեր գրականությունն իհարկե նրանով էր ներկայելու փոքր ու մեծ մարդուն, փոքր մեծ մարդը մեզանում սիրելի էր լինելու Զահրատով: Ո՛չ Չարենցով, ո՛չ Սևակով, ո՛չ մերազնյա կամ այլազգի ուրիշ որևէ մեկով - միայն Զահրատով:
Հիանալի է, որ Հայ գրականության դադրած ու դադարած սիրտը, Պոլիս, շարունակեց բաբախել Զահրատի ջերմ շնչի ներքո, հիանալի է, որ Հայոց լեզուն նորօրյա բանաստեղծության անդաստանում չպապանձվեց - խոսեց, հասկանալի ու սիրելի եղավ Զահրատով:

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Fresh lavash
Fresh lavash
Play Online