Hovhannes Tumanyan

Ռուստեմին

«Սիրտդ է հիվանդ, պետք է բուժել
Խաղաղ ծոցում բնության...»
Գըտար, ընկեր, ու ճիշտ այդպես
Հիվանդ է նա անպայման։

Նրա ձայնը դու լըսեցիր
Ու խոսեցիր սըրտագետ,
Բայց ես, անփույթ, անուշադիր,
Միշտ կըռվել եմ նըրա հետ։

Քարշ եմ տըվել նըրան անկամ

Հազար ճամփա, հազար տուն,
Ծիծաղել եմ հազար անգամ,
Երբ լալիս էր նա թաքուն։

Զըսպել եմ ես նըրան իմ մեջ
Խալխի խոսքով ու չափով,

Ճընշել եմ ես նըրան անվերջ
Կյանքի ամեն տագնապով։

Ու, վերջապես, հոգնել է նա,
Եվ լըսում ես դու նըրան,
Լուռ հանգիստ է ուզում հիմա,

Նույնիսկ թեկուզ գերեզման։

1901

Be the first who will comment on this
Yatuk Music
Elegy
Arno Babajanyan

Elegy

Davit Bek
Davit Bek
Play Online